00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքական ուժերի նախընտրական դասավորվածությունը. ովքե՞ր շանսեր ունեն ԱԺ անցնելու

© Sputnik / Asatur YesayantsАрцвик Минасян выступает с речью во время митинга оппозиции на проспекте Баграмяна перед зданеим Национального Собрания Армении (3 марта 2021). Еревaн
Арцвик Минасян выступает с речью во время митинга оппозиции на проспекте Баграмяна перед зданеим Национального Собрания Армении (3 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2021
Բաժանորդագրվել
Խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ քաղտեխնոլոգը մեկնաբանում է Հայաստանի քաղաքական դաշտում տիրող իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik․ Հայաստանի նոր Ազգային Ժողով անցնելու հնարավորություններ ունեցող քաղաքական ուժերն այս պահին հինգն են։ Այդպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Դրա հետ մեկտեղ քաղտեխնոլոգը չբացառեց, որ իրավիճակը կարող է փոխվել, քանի որ նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել։ Քարոզչությունն ի վիճակի է ազդեցություն ունենալ հանրության տրամադրությունների վրա։ Ավելին, տարբեր գնահատականների համաձայն՝ ընտրողների մոտ 40 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, թե ում է ընտրելու։

Лилит Макунц - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2021
ՔՊ–ն արտահերթ ընտրություններին կմասնակցի առանձին՝ առանց դաշինքի. Մակունց

Հակոբյանի կարծիքով՝ դեռևս չկողմնորոշվածների մեծ մասը կարող է ընդդիմության օգտին քվեարկել, չնայած որ վերջին ամիսների ընթացքում իշխանության ընդդիմախոսներին այդպես էլ չհաջողվեց մոբիլիզացնել այդ ռեսուրսը։

«Ամբողջ կես տարվա ընթացքում ընդդիմությունը չկարողացավ «արթնացնել» նրանց»,-նկատեց նա։

Ո՞վ կանցնի խորհրդարան

Այդ գործոնները հաշվի առնելով՝ այս պահի դրությամբ խորհրդարան անցնելու հնարավորություն ունեն Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը, Հայաստանի Հանրապետական կուսակցություն-«Հայրենիք» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և, հնարավոր է, Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային Կոնգրեսը։

Սակայն, քաղաքագետի տեսանկյունից, այդ ուժերից ոչ մեկը մեծամասնություն չի կազմի և չի կարողանա միայնակ գործադիր իշխանություն ձևավորել։

Ընտրողները 2 հոգու են տեսնում վարչապետի պաշտոնում. քաղտեխնոլոգը` ընտրությունների մասին

«Միաժամանակ բացառված չէ, որ նախընտրական քարոզարշավը կտրուկ բևեռացման հանգեցնի, և ընտրողները ստիպված լինեն քվեարկել կա՛մ իշխանության, կա՛մ միացյալ ընդդիմության օգտին»,-նշեց Հակոբյանը։

Ընդ որում՝ եթե իշխող ուժի հաղթանակի դեպքում հասկանալի է, թե ով է գլխավորելու գործադիր իշխանությունը, ապա ընդդիմադիր դաշտում առաջնորդի հարցն այնքան էլ միանշանակ չէ։

Հնարավոր է, որ Փաշինյանի դեմ հաղթանակի համար ընդդիմադիր դաշտը ժամանակավորապես միավորվի, օրինակ, Քոչարյանի շուրջ։ Այդ դեպքում նրա օգտին կարող են քվեարկել այն քաղաքացիները, որոնք Քոչարյանին առանձնապես չեն հավանում, բայց է՛լ ավելի դժգոհ են Փաշինյանից։

Քաղաքական ուժերի նախընտրական մարտավարությունը

Չնայած նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, արդեն իսկ ակնհայտ է, որ իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, երկու հիմնական թեզ են առաջ մղելու։ Հաշվի առնելով, որ նրանք ձախողվել են բոլոր ոլորտներում (Արցախի հարցում, կորոնավիրուսի դեմ պայքարում, տնտեսության զարգացման հարցում), Փաշինյանի թիմն առանձնապես գլուխ գովելու բան չունի։ Ուստի առաջին թեզը մոտավորապես այսպիսին է լինելու․ «Ամեն ինչում նախկին իշխանություններն են մեղավոր»։

Роберт Кочарян - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021
Առաջիկա ընտրությունները հեշտ չեն լինելու. Ռոբերտ Քոչարյանը` փողոցային պայքարի մասին

Փաշինյանի երկրորդ թեզն այսպես է հնչելու․ «Եթե իմ օգտին քվեարկեք, ապա «թավիշ» այլևս չի լինի, կլինի «նախկինների» դեմ կոշտ պայքար»,-կարծում է Հակոբյանը։

Դրա հետ մեկտեղ, քաղտեխնոլոգի կարծիքով, ինչ-ինչ մանր մանիպուլյացիաներ կլինեն երկրի «պայծառ ապագայի» թեմայով։

Քոչարյանի դաշինքն ու «Բարգավաճ Հայաստանը», որոնք քիչ թե շատ հասկանալի ծրագիր ունեն, ներկայանում են որպես գործող իշխանություններին այլընտրանք։

«Օրինակ՝ Ծառուկյանի հեռուստաալիքը մշտապես ռեպորտաժներ է ցուցադրում հանդիպումների մասին, որտեղ նա ներկայացնում է իր ծրագրի այս կամ այն կետերը (օրինակ՝ վարկային համաներման մասին)։ Նույնը վերաբերում է նաև Ռոբերտ Քոչարյանին․ բացի իշխանություններին քննադատելուց՝ նա անդրադառնում է իր ծրագրի ինչ-որ կետերի»,-ասաց Հակոբյանը։

ՀՀ նախկին նախագահը, նրա կարծիքով, ուշադրությունը կենտրոնացնելու է այն բանի վրա, որ իր կառավարման տարիների որոշակի հաջողությունների է հասել, ինչպես նաև առաջ է մղելու այն թեզը, որ երկիրը վերականգնելու հստակ տեսլական ունի։

ՀՀԿ-ն կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին. հայտարարություն

ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքն իր հերթին հանդես է գալու որպես Հայաստանի ներկայիս ղեկավարության ամենասուր քննադատ։ Ինչպես նշեց քաղտեխնոլոգը՝ այդ քաղաքական ուժը հետևողականորեն ընդգծելու է Փաշինյանի թիմի անհաջողությունները, ինչպես նաև խոսելու է իշխանությունների «ստվերային գործարքների մասին»։

«Դաշինքի գլխավոր գիծը իշխանության ուժի առավելագույն թուլացումն է»,-կարծում է Հակոբյանը։

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա կուսակցությունը կարող է հույս կապել ոչ միայն իր սովորական ընտրազանգվածի, այլև Փաշինյանի հավանական ընտրողների մի մասի հետ։ Բանն այն է, որ իշխանությունների ընտրազանգվածի թվում քաղաքացիներ կան, որոնք քվեարկում են նրանց օգտին, որպեսզի «նախկինները»՝ Սարգսյանն ու Քոչարյանը, չվերադառնան։

ՀԱԿ-ի ռազմավարության հիմքում, ամենայն հավանականությամբ, կլինի այն պնդումը, որ պատերազմը ցույց տվեց, թե որքան ճիշտ էր Ղարաբաղի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի հայեցակարգը, որով նա հանդես էր գալիս դեռևս 1996-97 թվականներին։ Մյուս կողմից՝ ՀԱԿ-ի առջև լուրջ փորձություն է լինելու նվազագույն շեմը հաղթահարելու առումով։

Премьер-министр Армении Никол Пашинян на встрече с президентом России Владимиром Путиным (7 апреля 2021). Москва - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2021
Կարևոր է, որ Հայաստանում ընտրությունները լինեն ազատ և օրինական. Փաշինյան

Նշենք, որ մայիսի 5-ին Տեր-Պետրոսյանը հրապարակավ դիմեց երկրորդ և երրորդ նախագահներին՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, առաջարկելով համատեղ մասնակցել արտահերթ ընտրություններին։

Մայիսի 6-ին էլ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մարտի 18-ին Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան։ Ազգային ժողովն արդեն հաստատել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։ Վարչապետը հրաժարականի մասին հայտնեց ապրիլի 25-ին, ՀՀ նախագահն ընդունեց այն:

Լրահոս
0