Արցախում ավտոմեքենան ընկել է «Կարկառ» գետը. վարորդը մահացել է

© Photo : ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունАвтомобиль Honda CR-V скатился в реку с автотрассы Степанакерт-Аскеран
Автомобиль Honda CR-V скатился в реку с автотрассы Степанакерт-Аскеран - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օգնության են հասել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները և համատեղ ուժերով մեքենան հանել գետից:

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհահատվածի 1-ին կիլոմետրին՝ «ԺԴ» կամուրջ կոչվող տարածքի հարևանությամբ, «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորը և հայտնվել «Կարկառ» գետում: Տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։

© Photo : ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունՕգնության են հասել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները և համատեղ ուժերով մեքենան հանել գետից:
Արցախում ավտոմեքենան ընկել է «Կարկառ» գետը. վարորդը մահացել է - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2021
Օգնության են հասել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները և համատեղ ուժերով մեքենան հանել գետից:

Դեպքի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ հերթապահ 2 խումբ՝ ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, ոստիկանության համակարգի ստորաբաժանումները՝ ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանի գլխավորությամբ, «Շտապ օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ խումբը:

Օգնության են հասել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները և համատեղ ուժերով՝ փրկարարական միջոցներով մեքենան հանել գետից:

Վարորդին՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Լ.Ա.-ին (ծնված 1987թ.), դուրս են բերել մահացած վիճակում:

Լրահոս
0