Պատրաստ եմ Հայաստան տեղափոխվել. ինչպես են օտարերկրացիները պատվաստվում Երևանում

© Sputnik / Andranik GhazaryanГраждане Кубы Ален Альварес и Джорджина Родригес привились от COVID-19 в Армении (7 мая 2021 год), Еревaн
Граждане Кубы Ален Альварес и Джорджина Родригес привились от COVID-19 в Армении (7 мая 2021 год), Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2021
ՀՀ առողջապահության նախարարի նախաձեռնությունը որքան անսպասելի, նույնքան էլ հաճելի էր մայրաքաղաքի հյուրերի համար։ Գալ Հայաստան զբոսնելու և անվճար պատվաստվել՝ ոչ բոլորին հասանելի շքեղություն է։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Երևանի Հյուսիսային պողոտայում պատվաստման շարժական կետի մոտ երկար հերթ է գոյացել։ Գույնզգույն անձնագրերին, յուրօրինակ գլխարկներին և այլ դետալներին նայելով հեշտ է հասկանալ, որ այստեղ ոչ միայն մեր հայրենակիցներն են հավաքվել, այլև՝ բազմաթիվ արտասահմանցիներ։

Նրանց հետ զրուցելու փորձը սկզբում հաջողությամբ չպսակվեց․ շատերն ուղղակի մերժում էին, ուրիշներն էլ ներողություն խնդրում՝ կներեք, առանց այդ էլ նյարդայնանում ենք։ Բայց համառությունը պատ է ծակում, ուստի վերջիվերջո մեզ հաջողվեց զրուցելու տրամադրված հյուրեր գտնել։

© Sputnik / Andranik GhazaryanՕտարերկրացիները պատվաստվում են Երևանի Հյուսիսային պողոտայի շարժական կետում. 7 մայիսի, 2021
Պատրաստ եմ Հայաստան տեղափոխվել. ինչպես են օտարերկրացիները պատվաստվում Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2021
Օտարերկրացիները պատվաստվում են Երևանի Հյուսիսային պողոտայի շարժական կետում. 7 մայիսի, 2021

«Ես Հարավային Աֆրիկայից եմ, բայց չեմ ասի, թե ինչի համար եմ եկել։ AstraZeneca դեղամիջոցով եմ պատվաստվում»,-պատմեց կանանցից մեկը, ապա մոտեցավ բժիշկներին։

Բժիշկները նրա տվյալները գրանցում են հատուկ ցուցակում, մի քանի հարց են տալիս ալերգիկ ռեակցիաների, քրոնիկական հիվանդությունների մասին, այնուհետև ուղարկում են բուժքրոջ մոտ, որն էլ հենց կատարում է ներարկումը։

Մեկ այլ կնոջ հետ զրույցում պարզվեց, որ նա որոշ դեղամիջոցների նկատմամբ ալերգիաներ ունի, բայց դա չխանգարեց նրան պատվաստվել։

Պատվաստվում են թե՛ իրանցիները, թե՛ կուբացիները

Պատվաստման ամբողջ գործընթացն առավելագույնը տասը րոպե է տևում, ներառյալ ճնշումը, ջերմությունը չափելն ու մյուս գործողությունները։

© Sputnik / Andranik GhazaryanՕտարերկրացիները պատվաստվում են Երևանի Հյուսիսային պողոտայի շարժական կետում. 7 մայիսի, 2021
Պատրաստ եմ Հայաստան տեղափոխվել. ինչպես են օտարերկրացիները պատվաստվում Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2021
Օտարերկրացիները պատվաստվում են Երևանի Հյուսիսային պողոտայի շարժական կետում. 7 մայիսի, 2021

Բայց հերթը ոչ մի կերպ չի պակասում։ Տպավորություն է, որ յուրաքանչյուր պատվաստվածին անմիջապես փոխարինում է երկու չպատվաստված։

«Ես ուզում եմ «Սպուտնիկ V» ստանալ, բայց թույլ չտվեցին, որովհետև 54-ս վաղուց անցել է։ Ստիպված կլինեմ հերթագրվել պոլիկլինիկայում»,-գանգատվում է մեր հայրենակիցներից մեկը։

Այդ պահին մի խումբ իրանցիների ենք նկատում։ Մի շարք ճշտումներ անելուց հետո նրանք էլ են հերթ կանգնում։

Մուհամեդ Հուսեյն Շաֆիղխաթիբին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում խոստովանեց, որ ուրախ է այդպիսի հնարավորության համար։ Նա Հայաստան է եկել ընդամենը երկու օր առաջ, իսկ ՀՀ իշխանությունների նման նախաձեռնության մասին միանգամայն պատահաբար է իմացել։ 

«Ես վստահում եմ հայ բժիշկներին, Հայաստանի հետ վաղուց եմ ծանոթ, այդ պատճառով որոշեցի պատվաստվել»,-ասաց Շաֆիղխաթիբին։

© Sputnik / Andranik GhazaryanՄուհամեդ Հուսեյն Շաֆիղխաթիբի
Պատրաստ եմ Հայաստան տեղափոխվել. ինչպես են օտարերկրացիները պատվաստվում Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2021
Մուհամեդ Հուսեյն Շաֆիղխաթիբի

Պատվաստվելու, այն էլ՝ անվճար պատվաստվելու հնարավորությունը ոգևորել է նաև Կուբայից ժամանած ամուսիններ Ալեն Ալվարեսին և Ջորջինա Ռոդրիգեսին։

Զույգը Հայաստան է եկել ապրիլի կեսերին։ Ալվարեսը խոստովանում է, որ մեր երկրի մասին այնքան էլ շատ բան չի լսել։ Գիտեր, որ այստեղ լեռներ կան, և կնոջ հետ միասին որոշել է գալ դրանք տեսնելու։ Այսօր զբոսնում էին քաղաքում և տեսան շրջիկ կետը, մոտեցան, գրանցվեցին և ստացան պատվաստանյութի առաջին ներարկումը։

© Sputnik / Andranik GhazaryanԿուբայից ժամանած ամուսիններ Ալեն Ալվարեսն ու Ջորջինա Ռոդրիգեսը
Պատրաստ եմ Հայաստան տեղափոխվել. ինչպես են օտարերկրացիները պատվաստվում Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2021
Կուբայից ժամանած ամուսիններ Ալեն Ալվարեսն ու Ջորջինա Ռոդրիգեսը

«Երկրորդ ներարկումը կարող ենք միայն երկու ամիս հետո ստանալ՝ հուլիսի 7-ին։ Ես զգում էի, որ Հայաստանը հոյակապ երկիր է, բայց չգիտեի, որ այսքան»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ալվարեսը։

Ոչ այն է կատակով, ոչ այն է լուրջ նա հայտարարեց, որ հանուն Հայաստանի լեռների պատրաստ է լքել ծովը և տեղափոխվել մեր երկիր՝ մշտական բնակության։

Իսկ ի՞նչ է ասում Առողջապահության նախարարությունը

Մայիսի 7-ի դրությամբ Հայաստանում AstraZeneca և Սպուտնիկ V պատվաստանյութերով պատվաստվել է 10 281 քաղաքացի։ AstraZeneca-ով կարող են պատվաստվել 18-ից բարձր տարիքի անձիք։ Սպուտնիկ V-ով պատվաստումը նախատեսված է 18-54 տարեկան, ռիսկի խմբում գտնվող քաղաքացիների համար։ Առողջապահության նախարարի հրամանով մեր երկրում կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները։

© Sputnik / Andranik GhazaryanՕտարերկրացիները պատվաստվում են Երևանի Հյուսիսային պողոտայի շարժական կետում. 7 մայիսի, 2021
Պատրաստ եմ Հայաստան տեղափոխվել. ինչպես են օտարերկրացիները պատվաստվում Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2021
Օտարերկրացիները պատվաստվում են Երևանի Հյուսիսային պողոտայի շարժական կետում. 7 մայիսի, 2021

Շարժական կետերի աշխատանքի շրջանակում միայն երեկվա ընթացքում ընդհանուր առմամբ 90 քաղաքացի է պատվաստվել։

Մայիսի 7-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 218681 հաստատված դեպք։ Բուժվել է 203 307 մարդ, բուժում են ստանում 10 828-ը: Կորոնավիրուսից մահացել է 4209 մարդ։ Այլ պատճառերով մահերի թիվը 1036 է։

© Sputnik / Andranik GhazaryanՊատվաստանյութի օգտակարության վերաբերյալ բուկլետներ
Պատվաստանյութի օգտակարության վերաբերյալ բուկլետներ - Sputnik Արմենիա
1/6
Պատվաստանյութի օգտակարության վերաբերյալ բուկլետներ
© Sputnik / Andranik GhazaryanՕտարերկրացիները պատվաստվում են Երևանի Հյուսիսային պողոտայի շարժական կետում. 7 մայիսի, 2021
Օտարերկրացիները պատվաստվում են Երևանի Հյուսիսային պողոտայի շարժական կետում. 7 մայիսի, 2021 - Sputnik Արմենիա
2/6
Օտարերկրացիները պատվաստվում են Երևանի Հյուսիսային պողոտայի շարժական կետում. 7 մայիսի, 2021
© Sputnik / Andranik GhazaryanՕտարերկրացիները պատվաստվում են Երևանի Հյուսիսային պողոտայի շարժական կետում. 7 մայիսի, 2021
Օտարերկրացիները պատվաստվում են Երևանի Հյուսիսային պողոտայի շարժական կետում. 7 մայիսի, 2021 - Sputnik Արմենիա
3/6

4/6
Օտարերկրացիները պատվաստվում են Երևանի Հյուսիսային պողոտայի շարժական կետում. 7 մայիսի, 2021
© Sputnik / Andranik GhazaryanԿուբայից ժամանած ամուսիններ Ալեն Ալվարեսն ու Ջորջինա Ռոդրիգեսը

Կուբայից ժամանած ամուսիններ Ալեն Ալվարեսն ու Ջորջինա Ռոդրիգեսը

 - Sputnik Արմենիա
5/6
Կուբայից ժամանած ամուսիններ Ալեն Ալվարեսն ու Ջորջինա Ռոդրիգեսը

© Sputnik / Andranik GhazaryanԿուբայից ժամանած Ջորջինա Ռոդրիգեսը

Կուբայից ժամանած Ջորջինա Ռոդրիգեսը

 - Sputnik Արմենիա
6/6
Կուբայից ժամանած Ջորջինա Ռոդրիգեսը

1/6
Պատվաստանյութի օգտակարության վերաբերյալ բուկլետներ
2/6
Օտարերկրացիները պատվաստվում են Երևանի Հյուսիսային պողոտայի շարժական կետում. 7 մայիսի, 2021
3/6
Օտարերկրացիները պատվաստվում են Երևանի Հյուսիսային պողոտայի շարժական կետում. 7 մայիսի, 2021
4/6
Օտարերկրացիները պատվաստվում են Երևանի Հյուսիսային պողոտայի շարժական կետում. 7 մայիսի, 2021
5/6
Կուբայից ժամանած ամուսիններ Ալեն Ալվարեսն ու Ջորջինա Ռոդրիգեսը

6/6
Կուբայից ժամանած Ջորջինա Ռոդրիգեսը

Նշենք, որ Հայաստանում 2020թ.-ի մարտի 16-ից սեպտեմբերի 11-ը արտակարգ դրություն էր գործում։ Այնուհետև երկրում կարանտին սահմանվեց, որը կտևի մինչեւ 2021 թ․-ի հուլիսի 11-ը: Հանրապետությունում դիմակային ռեժիմը պահպանվում է։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала