Արցախում 33-ամյա արմավիրցին մեքենայով ընկել է ձորը․ նրան զինհոսպիտալ են տեղափոխել

© Photo : Facebook / ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունСотрудники правоохранительных органов на территории ДТП по трассе Степанакерт-Дрмбон (7 мая 2021). Карабах
Сотрудники правоохранительных органов на территории ДТП по трассе Степанакерт-Дрмбон (7 мая 2021). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարորդին ձորից դուրս են բերել փրկարարները։ Նրան շտապ տեղափոխել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. ՀՀ քաղաքացին մայիսի 7-ին Արցախում՝ Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին, իր վարած մեքենայով ընկել է ձորը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

© Photo : Facebook / ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունԱրցախում 33-ամյա արմավիրցին մեքենայով ընկել է ձորը
Արցախում 33-ամյա արմավիրցին մեքենայով ընկել է ձորը․ նրան զինհոսպիտալ են տեղափոխել - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2021
Արցախում 33-ամյա արմավիրցին մեքենայով ընկել է ձորը

«Օգնություն ցուցաբերելու համար կանչի վայր է մեկնել Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնին կից գործող Առաջաձորի հրշեջ փրկարարական ջոկի մեկ մարտական հաշվարկ: Տեղում աշխատել են ճանապարհային ոստիկանության ծառայողները»,- նշված է հաղորդագրության մեջ։

© Photo : Facebook / ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունԱրցախում 33-ամյա արմավիրցին մեքենայով ընկել է ձորը
Արցախում 33-ամյա արմավիրցին մեքենայով ընկել է ձորը․ նրան զինհոսպիտալ են տեղափոխել - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2021
Արցախում 33-ամյա արմավիրցին մեքենայով ընկել է ձորը

Պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի 33-ամյա վարորդ Ա.Ֆ.-ն իր վարած «Kia Sorento» ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ձորից, տեղում ցուցաբերել առաջին օգնություն։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ:

Արցախում 33-ամյա արմավիրցին մեքենայով ընկել է ձորը․ նրան զինհոսպիտալ են տեղափոխել - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2021
Փրկարար

Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ըստ ԱՀ ոստիկանության՝ վթարի նախնական պատճառը եղել է արագության գերազանցումը:

Վթար Արցախում․ առաջին օգնությունը ցուցաբերել են ադրբեջանցիներին ուղեկցող խաղաղապահները

Լրահոս
0