«Հարսանիք լեռներում» օպերացիան հաստատել է Սերժ Սարգսյանը

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция третьего президента РА Сержа Саргсяна на тему апрельской войны 2016 года (19 августа 2020). Еревaн
Пресс-конференция третьего президента РА Сержа Саргсяна на тему апрельской войны 2016 года (19 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շուշի բերդաքաղաքի ազատագրումը արմատական բեկում մտցրեց Արցախյան ազատամարտում և իր նշանակությամբ չափազանց կարևոր ռազմաքաղաքական իրադարձություն է համարվում։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը Շուշի ազատագրման մասին հաղորդագրություն է տարածել Facebook–ում։

«1992 թ. մայիսի 8-9-ին Արցախի վաղեմի մշակութային ու քաղաքական կենտրոնի՝ հայոց Շուշի բերդաքաղաքի ազատագրումը արմատական բեկում մտցրեց Արցախյան ազատամարտում և համարվում է 20-րդ դարավերջի արցախահայության ազգային-ազատագրական պայքարի պատմության մեջ հայ ռազմարվեստի փայլուն և իր նշանակությամբ չափազանց կարևոր ռազմաքաղաքական իրադարձություն: «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիան հաստատել է Սերժ Սարգսյանը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Մարդիկ տոնում էին, հրամանատարները` փորձում զգոն մնալ. 3 անքուն օր ու ազատագրված Շուշի

Հիշեցնենք` «Հարսանիք լեռներում» գործողությունն իր անվանում ստացել է այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի մտահղացմամբ։ Երբ գործողությունը ղեկավարող հրամանատարները ներկայացրել են քաղաքի ազատագրման մարտական նախագիծը, այն չափազանց համարձակ է թվացել։ Վազգեն Սարգսյանը հայտարարել է, որ եթե օպերացիան հաջողվի իրականացնել, ապա քաղաքի ազատագրումից հետո ինքն անպայման կամուսնանա։

Սերժ Սարգսյանը ասել է, թե ինչու է մերժել Լևոն Տեր–Պետրոսյանին

Լրահոս
0