Մոսկվայի ճոպանուղում 30 զույգ ամուսնացել ու համաշխարհային ռեկորդ են սահմանել

© Sputnik / Григорий СысоевТоржественная регистрация брака на Московской канатной дороге на Воробьевых горах (8 мая 2021). Москвa
Торжественная регистрация брака на Московской канатной дороге на Воробьевых горах (8 мая 2021). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նորապսակները 23-60 տարեկան են եղել։ Լոնդոնի Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներն ամուսնությունների գրանցմանը հետևել են տեսակապով։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի  – Sputnik. Մոսկվայի ճոպանուղին այսօր զագսի է «վերածվել», այնտեղ միանգամից 30 ամուսնություն է գրանցվել։ Տեղեկությունը հրապարակվել է  մայրաքաղաքի տրանսպորտի դեպարտամենտի Telegram-ալիքում:

Անի Լորակին քննադատել են դավաճանությունը ներելու և թուրք ամուսնու մոտ վերադառնալու համար

«Ճոպանուղին կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։ Երկնքում իրենց միությունն են կնքել 23-ից մինչև 60 տարեկան 30 զույգեր։ Աշխարհի ոչ մի վայրում դեռ այդքան ամուսնություն չի գրանցվել ճոպանուղում», - ասված է հաղորդագրության մեջ։

Գոհար Ավետիսյանը պատմել է` ինչու է բաժանվել նախկին ամուսնուց

Նշվում է, որ յուրաքանչյուր խցիկում ամուսնությունն արձանագրել են անկախ փորձագետները։ Ականատեսների շարքում են եղել նաև Լոնդոնի Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները, որոնք արարողությունը դիտել են տեսակապով։

Ֆրանսիացին ամուսնացել է հայուհու հետ և Գուգարքում խաղ–գրքեր է ստեղծում երեխաների համար

Լրահոս
0