Նռնաձոր գյուղում նոր թաղամաս է կառուցվում տեղահանված արցախցիների համար

© Photo : Facebook / Մեղրիի Համայնքապետարան / Meghri MunicipalityСтроительные работы нового района в селе Нрнадзор (5 мая 2021). Сюник
Строительные работы нового района в селе Нрнадзор (5 мая 2021). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայրենիքը սահմաններից է սկսվում, հենց դրանով է պայմանավորված երկրի հարավարևելյան ամենահեռավոր համայնքում շինարարական աշխատանքների նախաձեռնումը։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Այսօր Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում տեղի ունեցավ կառուցվող նոր թաղամասի երկու առանձնատների հիմնարկեքի արարողությունը: Տեղեկությունը հայտնում է Մեղրիի համայնքապետարանը Facebook-ի պաշտոնական էջում։

Российские миротворцы у монастырского комплекса Дадиванк (16 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2021
ՌԱԴԻՈ
Ամեն ինչ նոր է սկսվում. ի՞նչ է սպասվում արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում

Թաղամասի կառուցումն իրականացնում է վերջերս հիմնադրված «Մեղրիի զարգացման հիմնադրամը»: Ֆինանսավորումն իրականացվում է բարերարների միջոցներով:

Նախատեսվում է կառուցել 30 անհատական բնակելի առանձնատների թաղամաս, որտեղ կվերաբնակեցվեն պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիները։

Կարմիր շուկան եղել է ու կմնա մեր վերահսկողության տակ․ Վիտալի Բալասանյան

Արդեն ավարտվել են գեոդեզիական և հողահարթեցման աշխատանքները, մեկնարկել է թաղամասի առաջին տների շինարարությունը։

«Ծրագիրն այսքանով չի սահմանափակվում, մեր հեռահար նպատակների շրջանակներում է ընդգրկված ամբողջ Մեղրի համայնքը: Բոլորս քաջ գիտակցում ենք, որ հայրենիքը սկսվում է սահմանից և հենց դրանով էր պայմանավորված, որ ընտրեցինք հայրենիքի վերջին, սահմանամերձ համայնքը՝ շենացնելու, նոր շունչ հաղորդելու ու վերաբնակեցնելու համար»,- իր խոսքում նշել է Սյունիքի բարեգործական հիմնադրամի տնօրեն Գուրգեն Գրիգորյանը։

Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար, ինչի արդյունքում Նռնաձորը՝ հարավարևելյան ուղղության առաջին սահմանամերձ գյուղը, կվերաբնակեցվի և նոր շունչ կստանա:

ՀԲ-ն ցանկություն է հայտնել համաֆինանսավորել արցախցիների աջակցության ծրագրերը

Տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանի ձեռամբ օծվել են նոր կառուցվող առանձնատների հիմնաքարերը:

Հիմնարկեքի կարգից հետո կազմակերպվել է մատաղի հյուրասիրություն:

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել 50 մլն դոլար օգնություն տրամադրել Արցախին

Լրահոս
0