«Սպիտակ վահանը» ֆրանսիացիներին կպատմի Ադրբեջանի կիրառած արգելված զենքերի մասին

© Photo : provided by Nare Tadevosyan / Armenie InfoКадр из фильма "Белый Щит"
Кадр из фильма Белый Щит - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սպիտակ ֆոսֆորի կիրառության մասին ֆիլմում խոսում են ֆրանսիացի բժիշկներն ու փոքրիկ հետաքննություն անցկացնում`ցույց տալով, թե ինչպես է հատուկ լույսի տակ փայլփլում ֆոսֆորը։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. Արցախյան պատերազմի լուրը ստանալուն պես Փարիզի՝ Եվրոպական Ժորժ Պոմպիդու հիվանդանոցի սրտանոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանը շտապեց տարբեր մասնագիտացումներ ունեցող բժիշկների խումբ հավաքել Հայաստան մեկնելու և հայ գործընկերներին օգնություն ցուցաբերելու համար։ Նախորդ տարվա հոկտեմբերի վերջին բժիշկ Խաչատրյանի գլխավորած արդեն թվով 3-րդ մարդասիրական առաքելությանը միացավ ֆրանսահայ լրագրող Նարե Թադևոսյանը։ Նա Sputnik Արմենիայի հետ զրույցում խոստովանեց՝ այլ բան էր լսել ու կարդալ, թե ինչ է հայրենիքում կատարվում, այլ բան էր սեփական աչքերով տեսնել պատերազմում ծանր վիրավորում ստացած զինվորներին։

© Photo : provided by Nare Tadevosyan / Armenie InfoԼևոն Խաչատրյան
«Սպիտակ վահանը» ֆրանսիացիներին կպատմի Ադրբեջանի կիրառած արգելված զենքերի մասին - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2021
Լևոն Խաչատրյան

Արդյունքում նկարահանվեց «Սպիտակ վահան» վավերագրական ֆիլմը։ Այն կարևոր վկայություններ է պարունակում, որոնք ապացուցում են՝ պատերազմի ընթացքում Ադրբեջանն անթույլատրելի զինատեսակներ է գործածել։ Նկարահանումները կատարվել են երկու հիվանդանոցներում՝ «Էրեբունի» ԲԿ-ում և Այրվածքաբանության ազգային կենտրոնում։

© Photo : provided by Nare Tadevosyan / Armenie InfoԼևոն Խաչատրյան
«Սպիտակ վահանը» ֆրանսիացիներին կպատմի Ադրբեջանի կիրառած արգելված զենքերի մասին - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2021
Լևոն Խաչատրյան

«Ամենածանր նկարահանումները թերևս այրվածքաբանականում էին, որտեղ 18-20 տարեկան երիտասարդներ էին՝ աննկարագրելի այրվածքներով»,- ասում է Նարեն։

Նրա խոսքով` Լևոն Խաչատրյանի խումբն առաջինն էր, որ բարձրաձայնեց՝ Ադրբեջանը սպիտակ ֆոսֆոր է կիրառում Արցախում։

© Photo : provided by Nare Tadevosyan / Armenie InfoԼևոն Խաչատրյանն ու Նարե Թադևոսյանը
«Սպիտակ վահանը» ֆրանսիացիներին կպատմի Ադրբեջանի կիրառած արգելված զենքերի մասին - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2021
Լևոն Խաչատրյանն ու Նարե Թադևոսյանը

«Մենք ֆիլմում տեսնում ենք, թե ինչպես են բժիշկները, այսպես ասած, հետաքննություն անցկացնում և ցույց տալիս, թե ինչպես է հատուկ լույսի տակ փայլփլում ֆոսֆորը»։

Անթույլատրելի զինատեսակների կիրառության մասին ֆիլմում խոսում են ոչ միայն ազգությամբ հայ բժիշկները, վիրավոր զինծառայողները, այլև հենց իրենք՝ ֆրանսիացի բժիշկները։

«Շատ կարևոր վկայություն կա ֆիլմում, ֆրանսիացի բժիշկ Պատրիկ Կնիպերը zoom-ի միջոցով միացավ Հայաստանում աշխատող գործընկերներին, և առաջիններից մեկն էր, որ ասաց՝ մեծ հավանականությամբ սպիտակ ֆոսֆոր է օգտագործվել, այդ մասին են խոսում վերքերը, որոնք անգամ բուժելուց հետո տարածվում են»,- նշում է Նարե Թադևոսյանը։

© Photo : provided by Nare Tadevosyan / Armenie InfoՊատրիկ Կնիպեր
«Սպիտակ վահանը» ֆրանսիացիներին կպատմի Ադրբեջանի կիրառած արգելված զենքերի մասին - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2021
Պատրիկ Կնիպեր

Արգելված զինատեսակների հավանական կիրառության մասին ֆիլմում խոսում են նաև մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող և այրվածքներն իրենց աչքերով տեսած ֆրանսիացի մասնագետները։

«Հիվանդներին զննելիս մենք նկատեցինք, որ այրվածքները չեն բուժվում։ Կան մակերեսային, ինչպես նաև շատ խոր այրվածքներ, հիվանդները վկայում են, որ այրվածքը եղել է տեղ-տեղ, տեղ-տեղ նաև հագուստն է այրվել։ Դա մեզ ամուր հիմք է տալիս ենթադրելու, որ դա քիմիական նյութի հետևանքով այրվածք է։ Բժիշկները խորքային այրվածքները փորձել են մաքրել, բուժել , բուժելուց հետո վերքը կրկին բացվել է, սա ևս ապացույց է, որ այրվածքները քիմիական նյութի հետևանք են»,- ֆիլմում ասում է Փարիզի Կոշան հիվանդանոց այրվածքաբան Սոնյա Գոշեն։

© Photo : provided by Nare Tadevosyan / Armenie InfoՍոնյա Գոշե
«Սպիտակ վահանը» ֆրանսիացիներին կպատմի Ադրբեջանի կիրառած արգելված զենքերի մասին - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2021
Սոնյա Գոշե

Փարիզի Սան Լուի հիվանդանոցի մաշկաբան Իռեն Բալը նույնպես գործընկերոջ կարծիքին է։

© Photo : provided by Nare Tadevosyan / Armenie InfoԻռեն Բալ
«Սպիտակ վահանը» ֆրանսիացիներին կպատմի Ադրբեջանի կիրառած արգելված զենքերի մասին - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2021
Իռեն Բալ

«Այրվածքները քիմիական են, ենթադրաբար սպիտակ ֆոսֆորի հետևանք։ Հիվանդների մոտ նկատվում է կալցիումի կտրուկ անկում, ոսկորների թուլություն , ինչը ևս սպիտակ ֆոսֆորին բնորոշ հետևանք է»։

8-летний Ваге Мосинян, получивший 80% ожогов в дорожно-транспортном происшествии, выписывается из больницы через год - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2021
Չէինք հավատում, որ կփրկվի. Վահեն 1 տարում 15-ից ավել վիրահատություն է տարել և ոտքի կանգնել

Թեպետ ֆրանսիացի բժիշկները, այսպես ասած, «վերջնական դատավճիռ» չեն տալիս օգտագործված զինատեսակի մասին, այլ ավելի զգուշորեն են մոտենում՝ կիրառելով «ենթադրում ենք, կարծում ենք, հավանական է» բառերը, սակայն ֆիլմում, ի վերջո, ականատես զինվորների վկայություններով, նկարահանված կադրերով հիմնավորվում է Ադրբեջանի կողմից անթույլատրելի զինատեսակների կիրառությունը։ Խոսքը ոչ միայն սպիտակ ֆոսֆորի մասին է․ վիրավոր զինծառայողները խոսում են նաև կասետային ռումբերի գործածման մասին՝ պատմելով, թե ինչն են իրենց աչքերով տեսել։

Սցենարի հեղինակ Նարեի խոսքով՝ ֆիլմը նկարահանելու գերնպատակը եղել է հենց ֆրանսիացի լսարանին ներկայացնել, թե ինչ է կատարվել Արցախում։ Նշում է՝ հակասական ինֆորմացիոն հոսքի պայմաններում սովորական ֆրանսիացու համար դժվար է կողմնորոշվել ու հասկանալ իրականությունը, առավել ևս երբ Ադրբեջանը շատ ակտիվ է աշխատում տեղեկատվական դաշտն իրեն ձեռնտու լուրերով լցնելու համար։

© Photo : provided by Nare Tadevosyan / Armenie InfoԿադր «Սպիտակ վահան» ֆիլմից
«Սպիտակ վահանը» ֆրանսիացիներին կպատմի Ադրբեջանի կիրառած արգելված զենքերի մասին - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2021
Կադր «Սպիտակ վահան» ֆիլմից

Օրերս կայացավ «Սպիտակ վահանի» շնորհանդեսը․ վավերագրական այս ֆիլմն առայժմ ֆրանսերեն է։ Նպատակ ունեն ֆիլմից առանձնացնելու կարևորագույն վկայություններն ու ապացույցները և փոխանցելու բարձրաստիճան ֆրանսիացի պաշտոնյաներին, նաև Եվրախորհրդարանի պատգամավորներին, որպեսզի նրանք իրենց հերթին այդ ապացույցները բարձր մակարդակով ներկայացնեն։ Ֆիլմի գերնպատակն է դիմագրավել ադրբեջանական ապատեղեկատվությանն ու օգնել աշխարհի աչքերը բացել՝ ցույց տալու համար, թե ինչպիսի արգելված մարտավարությամբ է Ադրբեջանն Արցախում պատերազմել։

Գոռը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը. գեղանկարչի գործերը հետմահու են ցուցադրվում

Լրահոս
0