Բժիշկը պատմել է`որ ոգելից խմիչքն է հատկապես վնասակար սոված ժամանակ

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել ֆոտոբանկПокупатель у полок с алкогольной продукцией в одном из магазинов
Покупатель у полок с алкогольной продукцией в одном из магазинов - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2021
Նարկոլոգը բացատրել է` ինչպես հաղթահարել ալկոհոլային թունավորումը, ասել է` որ դեղերը կարող են օգնել այդ հարցում։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Սոված փորին ոչ մի դեպքում չի կարելի թունդ ալկոհոլ խմել, բայց մի կում շամպայնը կամ գինին պանրով կամ սաղմոնով կարող է նախուտեստ լինել ֆերմենտատիվ համակարգի գործարկման համար։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Մոսկվայի գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունը։

Водопроводный кран - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2021
Որքան ջուր պետք է խմել առողջությունը չխաթարելու համար. բժիշկի խորհուրդը

«Ցանկացած բժիշկ ձեզ միշտ կասի, որ ալկոհոլի անվտանգ չափաբաժին չկա։ Բայց եկեք կեղծ բարեպաշտ չլինենք, շատերն են տոներին ոգելից ըմպելիքներ խմում։ Եվ եթե դատենք խմելու մշակույթից, ապա նախուտեստի հասկացություն կա, սակայն այն չպետք է գինարբուքի վերածվի։ Ֆրանսիացիները խմում են ուտելու ընթացքում, գերմանացիները` ուտելուց հետո, մեզ մոտ խմում են սոված փորին, դա շատ սխալ է ու վտանգավոր», – ասել է Բրյունը։

Միևնույն ժամանակ բժիշկը նշել է, որ կան դեղեր, որոնք կարող են օգնել ալկոհոլային թունավորման ժամանակ։ Օրինակ` բարձրացնել ալկոհոլի նյութափոխանակության արագությունը։

Ինչ հիվանդության նշան կարող են լինել ուշ առաջացող խալերը. բրիտանացի բժիշկների բացահայտումը

Մասնագետը բացատրել է, որ փոխանակման գործընթացներն արագացնելու հարցում օգնում է ասկորբինաթթուն, իսկ սաթաթթուն, կիտրոնաթթուն կանխում են հարբելն ու խումարը։ Որոշակի սահմանափակումներ կան։ Եթե մարդը ստամոքսի խոց ունի, ապա նման բուժումը կիրառելի չէ, այդ մեթոդը նախատեսված է միայն լիովին առողջ մարդկանց համար։ Սակայն ցանկացած ալկոհոլ ստամոքսի լորձաթաղանթի գրգռում է առաջացնում, և երբեմն լինում է, որ ալկոհոլ օգտագործելուց հետո ստամոքսի լորձաթաղանթի էրոզիա և միկրովնասվածքներ են առաջանում։

Կոկորդի սեղմվածությունը կարող է շատ վտանգավոր հիվանդությունների նշան լինել. բժիշկ

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն