Եթե կորցնենք Շուշին վերադարձնելու հույսը, կդավաճանենք զոհվածներին. Շուշիի նախկին քաղաքապետ

© Photo : Facebook / Арцвик СаргсянЭкс-мэр Шуши Арцвик Саркисян
Экс-мэр Шуши Арцвик Саркисян - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2021
Բաժանորդագրվեք
Արծվիկ Սարգսյանի դիտարկմամբ` Շուշին անարդար կերպով է հանձնվել հակառակորդին, քանի որ Ադրբեջանը միայնակ չէր կարող այն գրավել։ Մինչդեռ 1992–ին հայը միայնակ է ազատագրել իր հնագույն մշակութային քաղաքը։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի ցավը դեռ թարմ է, բայց պետք է չէ մոռանալ նաև նախկինում ունեցած հաղթանակներն ու այդ հաղթանակների համար ունեցած զոհերը։

Предводитель Арцахской епархии ААЦ епископ Вртанес Абрамян - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2021
Ամեն կիրակի անակնկալի ենք սպասում. Արցախի թեմի առաջնորդը՝ Դադիվանք այցելելու մասին

Այս մասին այսօր Ստեփանակերտում Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։

«Մենք պետք է հիշենք, որ Շուշիի հաղթանակի համար զոհեր ենք ունեցել, մեծարենք նրանց, խոնարհվենք նրանց վառ հիշատակի առաջ ու սպասենք ավելի լավ օրվան, երբ Շուշին նորից կվերադառնա հայի գիրկը»,– ասաց Սարգսյանը։

Նրա դիտարկմամբ՝ Շուշին անարդար կերպով է հանձնվել հակառակորդին։ Շուշիի քաղաքապետը համոզված է` Ադրբեջանը միայնակ չէր կարող այն գրավել, մինչդեռ 1992–ին հայը միայնակ է ազատագրել իր հնագույն մշակութային քաղաքը, որի ամեն քարը, Արծվիկ Սարգսյանի բնորոշմամբ, հայերեն է խոսում։

Շուշիի քաղաքապետը վտահ է, որ ազգային միասնությամբ Շուշին դարձյալ հնարավոր է լինելու վերադարձնել։

«Եթե հույսը կորցնենք, որ Շուշին հետ ենք վերցնելու, կդավաճանենք զոհվածներին։ Եթե հաշտվենք այդ մտքի հետ՝ Շուշին կկորցնենք անվերադարձ»,– շեշտեց նա։

Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի. լուսանկարներ

Մայիսի 9-ին նշվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակը, Շուշիի ազատագրման (1992) և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Արցախյան 44-օրյա պատերազմի վերջին օրերին Շուշին ժամանակավորապես բռնազավթվել է ադրբեջանցիների կողմից։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала