Կոմիտասի պողոտայում երթուղային «GAZel» է այրվել

© Photo : official site of the MES of RAСгоревшая машина марки GAZel
Сгоревшая машина марки GAZel - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այրվել է թիվ 31 երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի ավտոմեքենան, մասամբ ջերմահարվել է մոտակա կանգառի գովազդային վահանակը։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի, Sputnik. Մայիսի 9-ին, ժամը 13:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ շուկայի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Տեղեկությունը հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

© Photo : official site of the MES of RAԿոմիտասի պողոտայում երթուղային «GAZel» է այրվել
Կոմիտասի պողոտայում երթուղային «GAZel» է այրվել - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2021
Կոմիտասի պողոտայում երթուղային «GAZel» է այրվել

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 14։04-ին, մարել՝ 14։07-ին։

Այրվել է թիվ 31 երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1967 թ․), և մասամբ ջերմահարվել մոտակա կանգառի գովազդային վահանակը (մոտ 4 քմ)։

Լրահոս
0