ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենաներից մեկի մասնակցությամբ այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։
© Sputnik / Artak AghababyanԱվտովթար Երևանում

Ավտովթար Երևանում
© Sputnik / Artak Aghababyan
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Ճանապարհային ոստիկանություն ահազանգ ստացվել է 11։36-ին։ «Ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան և Մովսես Խորենացի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» ավտոմեքենաներ»,–ասացին ոստիկանությունից։
© SputnikԱվտովթար Երևանի կենտրոնում` Փաշինյանին ուղեկցող մեքենաներից մեկի մասնակցությամբ

Ավտովթար Երևանի կենտրոնում` Փաշինյանին ուղեկցող մեքենաներից մեկի մասնակցությամբ
© Sputnik
Ոստիկանության խումբը գտնվում է դեպքի վայրում։
Անդրադառնալով վիրավորների մասին հարցին` ոստիկանությունից տեղեկացրին, որ այս պահին հիվանդանոցներից ահազանգ չունեն։
© SputnikԱվտովթար Երևանի կենտրոնում` Փաշինյանին ուղեկցող մեքենաներից մեկի մասնակցությամբ

Ավտովթար Երևանի կենտրոնում` Փաշինյանին ուղեկցող մեքենաներից մեկի մասնակցությամբ
© Sputnik