Չէի ասի, թե ամեն ինչ նույնությամբ կկրկնեի. Փաշինյանն ասաց` որն է իր ամենամեծ խնդիրը

© Sputnik / Asatur YesayantsНикол Пашинян во время митинга на площади Республики (2 мая 2018). Еревaн
Никол Пашинян во время митинга на площади Республики (2 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2021
Բաժանորդագրվեք
Փաշինյանը խոստովանեց, որ հաճախ է մտովի վերադառնում 2018թ. ու փորձում գնահատել, թե ինչ կփոխեր Արցախի հարցի բանակցային պրոցեսում։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. «Իմ քայլը» խմբակցության կողմից երկրորդ անգամ վարչապետի թեկնածու առաջադրված ՀՀ  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց, թե որն է եղել իրենց իշխանության ամենամեծ խնդիրը։

И.о премьер-министра Никол Пашинян на заседании Парламента (10 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2021
Հայտնի շրջանակները մեզ փորձում են ներկայացնել որպես թրքասեր, թրքամետ. Փաշինյան

«Մեր ամենամեծ պրոբլեմն, իհարկե, 44-օրյա պատերազմն է և այն զարգացումները, որ տեղի են ունեցել Ղարաբաղի հարցի շուրջ»,– ասաց նա։

Փաշինյանը խոստովանեց, որ հաճախ է մտովի վերադառնում 2018թ. ու փորձում գնահատել, թե ինչ կփոխեր բանակցային պրոցեսում։

«Ես չէի ասի, թե ամեն ինչ նորից նույնությամբ կկրկնեի։ Բայց մեծ հաշվով Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացն ու պրոցեսները, որ տեղի են ունեցել, իմ կարծիքով, 2018թ–ի ապրիլի դրությամբ մենք անշրջելիության կետն անցել էինք արդեն»,– ասաց նա։

Դատական համակարգի որոշումներից իշխանությունը նեղվում է. Փաշինյան

Իսկ ամենամեծ ձեռքբերումը Փաշինյանը համարում է այն, որ ՀՀ քաղաքացին, իր դիտարկմամբ` այսօր համարում է, որ «ինքն է տերը իր երկրի» ։ Ըստ Փաշինյանի դա է եղել հեղափոխության նպատակը և այն իրագործված է։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала