https://armeniasputnik.am/20210510/tujelen-varordy-uxevory-manramasner-pashinyanin-uxekcox-meqenayi-masnakcutyamb-jtpic-27491459.html
Տուժել են վարորդը, ուղևորը. մանրամասներ`Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ-ից
Տուժել են վարորդը, ուղևորը. մանրամասներ`Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ-ից
Այդ հատվածում փողոցը փակել են, քանի որ պետք է անցներ վարչապետի պաշտոնակատարի ավտոշարասյունը ՝ Փաշինյանին խորհրդարան տանելու համար։ 10.05.2021, Sputnik Արմենիա
2021-05-10T14:09+0400
2021-05-10T14:09+0400
2021-05-10T15:23+0400
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/0a/27489020_0:73:1281:796_1920x0_80_0_0_7c73e66358043c8f078b19f6e463ed89.jpg
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/0a/27489020_0:32:1281:837_1920x0_80_0_0_c95b11d65307b132c0283ff1217f8ec1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
պատահարներ, հայաստան, երևան, ավտովթար, նիկոլ փաշինյան
պատահարներ, հայաստան, երևան, ավտովթար, նիկոլ փաշինյան
Տուժել են վարորդը, ուղևորը. մանրամասներ`Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ-ից
14:09 10.05.2021 (Թարմացված է: 15:23 10.05.2021) Այդ հատվածում փողոցը փակել են, քանի որ պետք է անցներ վարչապետի պաշտոնակատարի ավտոշարասյունը ՝ Փաշինյանին խորհրդարան տանելու համար։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի -Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենային հարվածողը «Մերսեդես» մակնիշի տաքսի է եղել։ «Նիսանի» հետ բախումի հարվածից տաքսին հարվածել էր «Tashir Pizza» պիցցերիայի առաքման ծառայության մոպեդին։ Ավտովթարի ականատեսները Sputnik Արմենիային մանրամասներ են հայտնել:
Ինչպես արդեն հայտնել էինք, Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկում այսօր առավոտյան տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ:
Պարզվեց` այդ հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը նախապես դադարեցվել էր, քանի որ այդ փողոցով պետք է անցներ վարչապետի պաշտոնակատարի ավտոշարասյունը ՝ Փաշինյանին խորհրդարան տեղափոխելու համար։
Ականատեսների խոսքով` «Մերսեդես» մակնիշի տաքսու վարորդը, ամենայն հավանականությամբ, որոշել է օգտվել ազատ ճանապարհներից և արագ անցնել: Արդյունքում «Նիսանի» վարորդը չի կարողացել ժամանակին արգելակել և բախվել է «Մերսեդեսին»։ Հարվածի ուժից տաքսին բախվել է մոտակայքում գտնվող Tashir Pizza պիցցերիայի առաքման ծառայության մոպեդին, որը կողաշրջվել է։
Ավտովթարի հետևանքով տաքսու վարորդը ոտքի վնասվածք է ստացել, իսկ ուղևորին շոկային վիճակում տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն։ Ականատեսների խոսքով` նա կոտրվածքներ և լուրջ վնասվածքներ չի ունեցել։
Nissan–ի վարորդի և պիցցայի առաքչի հետ ամեն ինչ նորմալ է։
Դեպքի վայրում երթևեկությունը վերականգնվել է, սակայն ոստիկանությունը շարունակում է աշխատել: