Նույնիսկ հաղթանակի դեպքում Նիկոլ Փաշինյանը հինգ տարի չի կարողանա պաշտոնավարել. քաղաքագետ

«Շրջադարձ հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Էդվարդ Անտինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հունիսի 20-ի արտահերթ ընտրություններով պայմանավորված գործընթացներին և հետագա հնարավոր սցենարներին։ 

Էդվարդ Անտինյանի կարծիքով` քաղաքական ուժերն ընտրություններին փաստորեն մասնակցում են Նիկոլ Փաշինյանի օրակարգով, ժամանակացույցով և խաղի կանոններով, հետևաբար պարտության դեպքում մեղավորներ թող չփնտրեն։ Ըստ նրա` գալիք ընտրությունների արդյունքում ատելության մթնոլորտը երկրում չի փոխվի, իրավիճակը չի բարելավվի, և արդեն իսկ տեսանելի է, թե ինչպես են հիմնական խաղացողները մտնում պայքարի մեջ, չնայած որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը չի ազդարարվել։ 

Председатель ЦИК Тигран Мукучян - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2021
ԿԸՀ նախագահը հայտնեց` ինչպես է պետք քվեարկել առաջիկա ընտրություններում

«Փաշինյանն իր հերթին ընտրությունների գնում է ոչ թե արվածի հաշվետվությամբ, այլ չարվածի արդարացումներով։ Ընդդիմությունը պնդում է, որ Փաշինյանը չի կարող երկրի շահերը ներկայացնել դրսում պարտվածի կարգավիճակով, իսկ Փաշինյանն էլ ասում է, որ պարտվել է Ադրբեջանին ու Թուրքիային, իսկ Հայաստանում դեռ բոլորից ուժեղ է, այսինքն` Փաշինյանին մանդատ տալու է ոչ միայն ընտրազանգվածը, այլև նրա հետ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը»,– ասում է քաղաքագետը։ 

Անտինյանի կարծիքով` թեև ավելի շատ կլինեն փոխադարձ կոմպրոմատները, բայցևայնպես դրանք մեծ հաշվով էական նշանակություն չեն ունենա, որովհետև նույնիսկ առկա շիկացած մթնոլորտում ինչ ուզում է դարակից հանեն, միևնույնն է, արդյունավետությունը շատ փոքր է լինելու։ Քաղաքագետի համոզմամբ`այն ընտրողները, որոնք կատեգորիկ կերպով կայացրել են իրենց որոշումը, ոչ մի բանի վրա ուշադրություն չեն դարձնելու, ուստի գալիք ընտրություններն ունենալու են բոլորովին այլ որակ։ 

Անտինյանի գնահատմամբ`սա լինելու է ընտրություն, որտեղ պետք է գործել առանց սխալվելու իրավունքի, բայցևայնպես պարտված ուժերը պետք է նախաձեռնեն մի գործընթաց, որպեսզի ասպարեզ մտնեն նոր ուժեր, քանզի նույնիսկ հաղթանակի դեպքում Նիկոլ Փաշինյանը հինգ տարի չի կարողանա պաշտոնավարել։  

Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիրը. ընտրությունների օրը հստակ է

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала