Ադրբեջանցիները պետական սահմանն անցել են ու առաջ եկել. Գորիսի փոխքաղաքապետ

© Photo / official site of the President of RA Военные посты на армянсо-азербайджанской границе
Военные посты на армянсо-азербайджанской границе - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2021
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Այս պահի դրությամբ ադրբեջանցիները մի քիչ առաջ են եկել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

«Կրակոցներ չեն եղել, բայց որ առաջ են եկել, հաստատ է։ Հիմա զինվորականները բանակցում են, որ հետ գնան»,-ասաց նա։

Здание Министерство обороны Армении - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2021
Այս պահին բանակցություններ են ընթանում. ՊՆ–ն մեկնաբանում է Իշխանասարի հետ կապված լուրերը

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանն իր հերթին ֆեյսբուքյան էջում նշել է.

«Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

...Սև լճի տարածքից կիլոմետրերով առաջ են եկել և կանգնել։ Եթե GPS-ով Սև լճի 30 տոկոսն էր թշնամունը, սրանք էնքան են իրենց արտոնյալ համարում, որ որոշել են հասնել մինչև բնակավայր ու Շուռնուխի օրինակով առաջ գալ։ Ժողովուրդ, չգիտեմ` էլի ով ինչ կհերքի, բայց լսեք սյունեցիների ահազանգը, բոլորիս վերջը գալու է, եթե շարունակենք այս վտանգավոր անտարբերությունը»։

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն էլ Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ այս գիշեր ադրբեջանական շուրջ 200 զինծառայողներ փակել են Իշխանասարի հայկական դիրք տանող ճանապարհը։

Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր են տարածվել այն մասին, որ Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել, նշվում էր նաև վիրավորների առկայության մասին։

Կան տեղեր, որ մերոնք 50 մետր առաջ են. նախարարի պաշտոնակատարը` Սյունիքի սահմանի մասին

ՀՀ ՊՆ–ում Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան այս տեղեկությունները չհաստատեցին։

Սյունիքի մարզպետարանում ևս հայտնեցին, որ նման տեղեկություն չունեն։

Լրահոս
0