Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ադրբեջանը սադրիչ քայլերով փորձում է ճնշում գործադրել ՀՀ-ի վրա և պարտադրել իր պահանջները

© © Sputnik / Asatur YesayantsНарек Минасян
Нарек Минасян - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2021
Քաղաքագետ Նարեկ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ–ադրբեջանական սահմանին վերջին շրջանում պարբերաբար առաջացող լարվածության խնդրին։
Մինասյան. «Ադրբեջանը սադրիչ քայլերով փորձում է նաև քաղաքական ճնշում գործադրել հայկական կողմի վրա»

Նարեկ Մինասյանի դիտարկմամբ` վերջին շրջանում Ադրբեջանը բազմիցս փորձում է դիմել սադրիչ բնույթ կրող քայլերի։ Իրականացնելով զորքերի տեղաշարժ`նրանք առաջ են բերում դիրքերն ու բանակցություններից հետո վերադառնում ելման կետ։ Ըստ նրա` նման մարտավարությունն ունի մի քանի շերտ` քաղաքական, ռազմական և հոգեբանական։

«Քանի դեռ չկա սահմանների դելիմիտացիա ու դեմարկացիա, նման միջադեպերը կամ ադրբեջանցիների տարածքային նկրտումները կարող են պահպանվել։ Սահմանի նույն տեղամասի վերաբերյալ կողմերը կարող են ունենալ իրարից տարբերվող մոտեցումներ, ինչն առավել քան բնական է` հաշվի առնելով խորհրդային շրջանում սահմանագծի տարաբնույթ փոփոխությունները»,– նշեց քաղաքագետը։

Глава администрации села Шурнух Акоп Аршакян показывает карту (18 декабря 2020). - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2021
Դըմփ-դըմփ-հու, Շուռնուխի օրինակը պետք է դաս լինի. Արշակյանը` Սյունիքի դեպքերի մասին

Մինասյանն ընդգծեց նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը նման սադրիչ քայլերով նպատակ ունի քաղաքական առումով ճնշում գործադրել հայկական կողմի վրա` փորձելով աղավաղել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և հայկական կողմին պարտադրել սեփական ընկալումները, մոտեցումներն ու պահանջները։ Ըստ նրա` սահմանի առանձին տեղամասեր ունեն նաև ռազմավարական կարևորություն, հետևաբար չպետք է բացառել, որ Ադրբեջանը կփորձի իր վերահսկողության տակ վերցնել սահմանի նմանատիպ հատվածները։

«Քանի դեռ չի սկսվել դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը,  կողմերից յուրաքանչյուրը ցանկանում է տարբեր տեղամասերում ունենալ շահավետ դիրքեր, որպեսզի հետագայում, երբ այդ գործընթացը սկսվի, բանակցի առավել շահավետ դիրքերից` ունենալով որոշակի առավելություն»,– նշեց քաղաքագետը։

Մինասյանը հորդորեց չմոռանալ նաև հոգեբանական գործոնը, որովհետև նմանատիպ գործընթացները հայաստանյան հասարակության համար բավականին զգայուն են։ Սահմանային ցանկացած միջադեպ շատ բուռն արձագանք է ունենում Հայաստանում, ինչը չի վրիպում ադրբեջանական կողմի ուշադրությունից։ Հաշվի առնելով այդ գործոնը` Բաքուն պարբերաբար փորձում է դիմել նման սադրիչ քայլերի, որպեսզի Հայաստանում առաջացնի հանրային հոգեբանական ցնցումներ, պարտվողական տրամադրություններ։   

Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

«Հրամանատարն ասաց, որ Ադրբեջանը որևէ ոտնձգություն չի արել». Թագուհի Թովմասյան

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала