Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոց

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян на встрече с председателем совета директоров школы управления «Сколково» Александром Волошиным (12 мая 2021). Москва
Президент Армен Саркисян на встрече с председателем совета директоров школы управления «Сколково» Александром Волошиным (12 мая 2021). Москва - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արմեն Սարգսյանն ու Ալեքսանդր Վոլոշինը քննարկել են «Սկոլկովոյի» և հայաստանյան գիտակրթական, վերլուծական հաստատությունների փոխգործակցության, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոց, հանդիպել դպրոցի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Վոլոշինի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

© Photo / official site of the President of RAՄոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Վոլոշին
Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոց - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2021
Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Վոլոշին

Նշվում է, որ նախագահ Սարգսյանը ծանոթացել է Ռուսաստանի առաջատար բիզնես դպրոցներից մեկը համարվող հաստատության գործունեությանը, իրականացվող կրթական ու գիտահետազոտական ծրագրերին, նորարարություններին, տնտեսության, կառավարման և մի շարք այլ ոլորտներում կատարված ուսումնասիրություններին ու վերլուծություններին:

© Photo / official site of the President of RAՀՀ նախագահ Արմեն Սարգսյան
Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոց - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանն ու Ալեքսանդր Վոլոշինը քննարկել են «Սկոլկովոյի» և հայաստանյան գիտակրթական, վերլուծական հաստատությունների փոխգործակցության, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա մեկնարկել է մայիսի 10-ին, այցի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ:

Արմեն Սարգսյանը մեկնում է Մոսկվա

Լրահոս
0