00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր մասնագիտություն, նոր աշխատանք. պատերազմում վիրավորված տղաներն անգործ չեն մնա

© Sputnik / Aram NersesyanПациенты центра протезирования и реабилитации "Интерорто"
Пациенты центра протезирования и реабилитации Интерорто  - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2021
Բաժանորդագրվել
Նախագիծը հնարավորություն կտա տղաներին կարճ ժամանակահատվածում նոր մասնագիտություն ձեռք բերել` հաճախելով դասընթացների։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Մարտական գործողություններին մասնակցած ու զորացրված 18-30 տարեկան ավելի քան 1000 երիտասարդներ աշխատելու հնարավորություն կստանան «Նոր Էջ» սոցիալական պատասխանատվության նախագծի շրջանակներում։ Այն նախաձեռնել և մշակել է Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիան։

Карен Саркисян и Давид Манукян на программе психологической поддержки Зартонк (5 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2021
Որ զոհվածների տեղն էլ ապրենք. հոգեբանի շնորհիվ վիրավոր տղաները կփորձեն մոռանալ մղձավանջը

«Հարցազրույցների հիման վրա կազմակերպվում են մասնագիտական կողմնորոշման ծրագրեր, ուսուցման և զարգացման դասընթացներ, ինչի արդյունքում երիտասարդները հնարավորություն են ստանում վերականգնել իրենց մրցունակությունն աշխատաշուկայում, ինչպես նաև ունենալ ժամանակի և աշխատաշուկայի պահանջներին համահունչ հմտություններ ու գիտելիքներ։ Շուրջ 500 կազմակերպությունների և կառույցների պահանջներից ելնելով՝ ձևավորվում և իրականացվում են ուսուցման, զարգացման և ուղղորդման թիրախային ծրագրերը»,– մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը:

Ողջ, բայց անտուն․ ինչպես են սոցիալական խնդիրները «սպանում» արցախյան պատերազմի մասնակցին

Ապրիլի 1-ի տվյալներով՝ 1303 գրանցված և 864 հարցմանը մասնակցած զորացրված երիտասարդների 52.8%-ը 21-24 տարեկան են, ընդ որում նրանց մեծամասնությունը բնակվում է Երևանում, Կոտայքի, Շիրակի և Արարատի մարզերում:

Միջին ներկայացվածություն կա Արմավիրի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերից, առավել քիչ՝ Սյունիքից, Վայոց Ձորից և Արցախից:

«Հարցաթերթը լրացրած զինծառայողների շուրջ կեսը՝ 405 երիտասարդ, վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներն են, որոնցից 321-ը ստացել են վնասվածք, 142-ը՝ խեղում, իսկ 47-ը ձեռք են բերել այլ հիվանդություններ: 149 զինծառայողներ անցել են բժշկասոցիալական փորձաքննություն և դեռ սպասում են արդյունքներին: Զորացրված երիտասարդներից 48-ը չեն ստացել հաշմանդամության կարգ, քանի որ համապատասխան հանձնաժողովի կողմից նրանց դիմումը մերժվել է»,–ասաց նախագծ մասնակից, «Արինսայթս» (R-Insights) հետազոտական ընկերության տնօրեն Լիլիթ Ղաբանյանը։

Армянская военная форма - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2021
18-ամյա զինծառայողը գլխի շրջանում է վիրավորում ստացել. մահվան դեպքով քրգործ է հարուցվել

Նրա խոսքով`հարցմանը մասնակցած ընկերությունները ներկայացնում են գրեթե բոլոր ոլորտները, ներառյալ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի և հեռահաղորդակցության, ֆինանսաբանկային, առողջապահության, խորհրդատվության և աուդիտի, առևտրի, զբոսաշրջության և հյուրընկալության, կրթության և վերապատրաստումների, մշակույթի և սպորտի, տրանսպորտի և լոգիստիկայի, ինչպես նաև արտադրության, հասարակական գործունեության, շինարարության, գյուղատնտեսության և այլն:

Ծրագրին միացած գործատուներն առաջիկա 6 ամիսների համար տրամադրել են 884 աշխատատեղի հնարավորություն հետևյալ ուղղություններով՝ ծրագրավորում, ֆինանսներ, բժշկություն և դեղագործություն, գյուղատնտեսություն, ճարտարագիտություն, մարքեթինգ և դիզայն, հաճախորդների սպասարկում և վաճառք, արհեստագործություն և այլն։

Գործատուները պատրաստ են հաշմանդամություն ունեցող անձանց դիտարկել թափուր աշխատատեղերի մոտ կեսի՝ 429-ի համար:

Ծրագիրը հնարավորություն կտա տղաներին կարճ ժամանակահատվածում նոր մասնագիտություն ձեռք բերել` հաճախելով կազմակերպված դասընթացներին։

Նախագահականում մեկնարկել է «Զարթոնք» ծրագիրը վիրավորում ստացած զինծառայողների համար

«Այս պահին ունենք շուրջ 20 ակտիվ դասընթաց, որոնց շրջանակներում 66 երիտասարդ արդեն սկսել է հաճախել, իսկ 380-ը հերթագրվել է և սպասում է դասընթացների մեկնարկին: Բացի այդ, մասնակիցների ուշադրությանն է ներկայացվել 80 աշխատատեղ, որի համար դիմել են շուրջ 230 երիտասարդ, որոնք գործատուի կողմից դիտարկման փուլում են: Վերը ներկայացված ցանկը շարունակելի է: Դասընթացներն իրականացվում են՝ ելնելով գործատուների կարիքներից և համապատասխանեցվում են մասնակիցների պահանջարկին»,–ասաց Արփի Կարապետյանը:

Նշենք, որ նախագիծը մեկնարկել է 2021 թվականի հունվարին։ Ապրիլի 1-ից սկսվել է 2-րդ փուլը: Մայիսի 12-ի դրությամբ ծրագրին միացել են՝

  • 1390 մասնակից (մարտական գործողություններին մասնակցած և զորացրված երիտասարդ)
  • 220 գործատու
  • 180 թրեյներ/մենթոր/վարպետ
Լրահոս
0