Անցկացվել է զորավարժություն, հայտարարվել ուսումնական տագնապ. ՀՀ ՊՆ

© Photo : official site of the MoD of RAАвтомобили во время учебной тревоги в 5-й воинской части (12 мая 2021).
Автомобили во время учебной тревоги в 5-й воинской части (12 мая 2021).  - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զորամիավորման վարչակազմը և ենթակա ստորաբաժանումների անձնակազմը հանդերձավորվել են, ստացել զենք-զինամթերք և մեկնել նախորոշված շրջաններ։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի- Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր` մայիսի 12–ին, որոշ զորամիավորումներում անցկացվել են զորավարժություններ։

© Photo : official site of the MoD of RAՀՀ ՊՆ որոշ զորամիավորումներում անցկացվել են զորավարժություններ
Անցկացվել է զորավարժություն, հայտարարվել ուսումնական տագնապ. ՀՀ ՊՆ - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2021
ՀՀ ՊՆ որոշ զորամիավորումներում անցկացվել են զորավարժություններ

Նշենք` լուրեր էին շրջանառվում, որ Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին բանակային կորպուսներում տագնապ է հայտարարվել։

«5-րդ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի: Զորամիավորման վարչակազմը և ենթակա ստորաբաժանումների անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և մեկնել նախորոշված շրջաններ»,–նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Բացի այդ, զորքերի մարտունակությունն ամրապնդելու նպատակով այսօր 2-րդ զորամիավորումում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:

© Photo : official site of the MoD of RAՀՀ ՊՆ որոշ զորամիավորումներում անցկացվել են զորավարժություններ
Անցկացվել է զորավարժություն, հայտարարվել ուսումնական տագնապ. ՀՀ ՊՆ - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2021
ՀՀ ՊՆ որոշ զորամիավորումներում անցկացվել են զորավարժություններ

Ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են դաշտային հրամանատարական կետեր, անցկացվել կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Լրահոս
0