2025 թ.–ին գիտության ոլորտի աշխատավարձերը կհասնեն գրեթե 500 000 դրամի. նախարար

© Photo : official site of the MESCS of RAМинистр ОНКС Ваграм Думанян
Министр ОНКС Ваграм Думанян - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ գիտության ոլորտի ֆինանսավորումը վերջին 11 տարիներին` 2010թ–ից ի վեր, անփոփոխ է մնացել, աշխատավարձերը չեն բարձրացել։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Գիտության ոլորտի աշխատավարձերը մինչև 2025 թ.–ը կհասնեն գրեթե 500 000 դրամի։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը` նշելով, որ այսօր գիտաշխատողների միջին աշխատավարձը 94 400 դրամ է։

3D ակնոց, որի օգտագործումը բժշկական հետազոտությունների կամ սթրեսային այլ իրավիճակներում նվազեցնում է ցավն ու սթրեսի աստիճանը - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2021
Հայ գիտնականները 3D ակնոց են ստեղծել

«Միջին աշխատավարձը կդառնա 276 000 դրամ։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձն այս տարի կազմում է 141 400 դրամ, 2025թ–ին կդառնա 477 200 դրամ»,– ասաց Դումանյանը։

2025թ–ին նախատեսված ավելացումները նախատեսվում է իրականացնել աստիճանաբար։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ 2022թ–ին նախատեսվում է գիտության ֆինանսավորումն ավելացնել 3,6 մլրդ դրամով, 2023թ–ին` 2,2 մլրդ դրամով, 2024–ին` 2,4 և 2025–ին` 2 մլրդ դրամով։ 

Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Ի դեպ, այս ոլորտի ֆինանսավորումը վերջին 11 տարիներին` 2010թ–ից ի վեր, անփոփոխ է մնացել։

Հայաստանը տիեզերագնացներ չի ունեցել, բայց փոխարենն ունեցել է «տիեզերանվաճ» գիտնականներ

Լրահոս
0