ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Մայիսի 12-ի երեկոյան գիտնականները գրանցել են 2019 թվականից ի վեր ամենախոշոր մագնիսական փոթորիկը: Տեղեկությունը հրապարակվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկական ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կայքում։
Մասնագետների խոսքով՝ գեոմագնիսական խոտորումների մակարդակը հասել է փոթորկի առավելագույն ցուցանիշին՝ ըստ 9-բալանոց սանդղակի:
«Փաստորեն երկիրը մի շատ կարճ ու ուժեղ տիեզերական հարված է զգացել։ Միջոցառման բնույթը հիմա՝ մեկուկես օր անց, դեռ պարզ չէ։ Արևի վրա ոչ մի նկատելի իրադարձություն չի եղել», - ասված է հաղորդագրության մեջ։
Մեր մոլորակի հայտնի ու անհայտ վայրերը տիեզերքից . Google Earth-ի ֆոտոշարքը
Ընդունված համակարգման համաձայն՝ նման մակարդակի փոթորիկները կարող են զգալիորեն ազդել էներգետիկ համակարգերի վրա։
ՆԱՍԱ-ի սարքը վայրէջքից հետո Կարմիր մոլորակի առաջին լուսանկարներն է արել