Իշխանասարում ադրբեջանցիների ներկայությունը վտանգում է Սյունիքի խմելու ջրի հասանելիությունը

© Photo : Tatev Duryan // Facebook / ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of ArmeniaОмбудсмен Армении Арман Татоян посетил Сюникскую область с рабочим визитом (14 мая 2021). Сюник
Омбудсмен Армении Арман Татоян посетил Сюникскую область с рабочим визитом (14 мая 2021). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2021
ՄԻՊ–ը Սյունիքում լրագրողներին ասել է, որ միջազգային կառույցներում բազմիցս բարձրացրել է հայ–ադրբեջանական սահմանին անվտանգության գոտու առկայության անհրաժեշտության հարցը։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Իշխանասարում ադրբեջանցիների ներկայությունն իրական վտանգի տակ է դնում Սյունիքի որոշ համայնքների բնակիչների համար խմելու ջրի հասանելիությունը։ Այս մասին Սյունիքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Խոսքը ոչ միայն ոռոգման ջրի կամ խոշոր ու մանր եղջրավոր կենդանիների խմելու ջրի մասին է, այլև մարդկանց խմելու ջրի»,– ասաց նա։

Ընդ որում, այդ վտանգներն առկա են ոչ միայն Գորիսի, այլև Սիսիանի տարածաշրջանի բնակավայրերում։

Степан Даниелян - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2021
ՌԱԴԻՈ
Սյունիքի սահմանին առկա լարվածությունը մեծ կծիկի մի կետն է միայն. քաղաքագետ

«Այդ վտանգներն առկա են Տեղ համայնքում, Խոզնավար, Խնածախ, հատկապես` Վաղատուր գյուղերում, իհարկե, նաև Սիսիան համայնքի գյուղերում»,– ասաց Թաթոյանը։

ՄԻՊ–ը նաև հայտնեց, որ այդ վտանգի մասին բազմիցս տեղեկացրել է միջազգային կառույցներին` շեշտելով հայ–ադրբեջանական սահմանին անվտանգության գոտու առկայության անհրաժեշտության մասին։

«Այստեղ պետք են շատ վճռական քայլեր միջազգային կառույցների կողմից` թույլ չտալու այս խախտումները։ Այն, ինչ հիմա կատարվում է, բացահայտ խախտում է այն բոլոր ստանդարտները, որոնք տարիների ընթացքում միջազգային հանրությունը ստեղծել է»,– նշեց Թաթոյանը։

Ի դեպ, անվտանգության գոտին, Թաթոյանի համոզմամբ, չի կարող ստեղծվել Հայաստանի ինքնիշխան տարածքի հաշվին։

Ի՞նչ է կատարվում Գեղարքունիքի մարզի Կութ և Վերին Շորժա գյուղերում. պատմում են բնակիչները

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն