Նիկոլ Փաշինյանը դիմել է Վլադիմիր Պուտինին ռազմական օգնության հարցով. Ալեն Սիմոնյան

© Sputnik / Asatur YesayantsАлен Симонян после заседания Национального Собрания РА (1 ноября 2018). Ереван
Ален Симонян после заседания Национального Собрания РА (1 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2021
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով` չենք կարող ասել, թե Ադրբեջանը մեզ պատերազմ է հայտարարել։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխհամագործակցության պայմանագրի շրջանակներում ռազմական օգնության հարցով։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Дмитрий Песков  - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2021
Երևանը Սյունիքի հարցով օգնություն չի խնդրել Մոսկվայից. Պեսկով

«Բացի այդ, այս պահին նաև փաստաթղթերը մուտք են արվում ՀԱՊԿ համապատասխան խողովակներով, քանի որ պաշտոնապես դիմել ենք ՀԱՊԿ, քանի որ սա ՀԱՊԿ տարածք է նաև»,–ասաց Սիմոնյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է ասել, որ Ադրբեջանը մեզ պատերազմ է հայտարարել` Սիմոնյանը պատասխանեց` ոչ, նման բան ասել չի կարելի։ «Սկսենք նրանից, որ որևէ կրակոց և ընդհարում տեղի չի ունեցել, սակայն տարբեր տեղաշարժեր են տեղի ունեցել»,–ասաց Սիմոնյանը։

Մեկ այլ հարցի, թե հնարավո՞ր է հունիսի 20-ին արտահերթ ընտրությունները չեղարկվեն` Սիմոնյանը պատասխանեց, որ այս պահին ընտրությունների վերաբերյալ հարց չի քննարկվում, քանի որ կա ավելի կարևոր հարց, որը լուծում է պահանջում։

Այսօր` ժամը 18։00-ին, ԱԺ–ում արտահերթ նիստ է նախատեսված, որի թեման ՀՀ սահմաններում տիրող իրավիճակն է լինելու։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Онлайн-брифинг с участием премьер-министра Никола Пашиняна, вице-премьера Тиграна Авиняна и начальника полиции Армана Саркисяна (3 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2021
Հայաստանն արդեն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ–ին. Ավինյան

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին. Ավինյանը` Սյունիքի մասին

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала