Պետք էր գերեվարել ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիներին և փոխանակել մեր գերիների հետ. Մարուքյան

© Sputnik / Aram NersesyanРуководитель фракции "Просвещенная Армения" Эдмон Марукян заходит в зал заседаний перед началом внеочередного заседания Парламента (3 мая 2021). Еревaн
Руководитель фракции Просвещенная Армения Эдмон Марукян заходит в зал заседаний перед началом внеочередного заседания Парламента (3 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2021
ԼՀԿ ղեկավարը կարծում է, որ այս պահին հնարավոր է Սյունիքի հարցում խաղաղ հանգուցալուծման հասնել, ռազմական դրության կարիք չկա:

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի- Sputnik. «Լուսավոր Հայաստանը» միացել է ԲՀԿ-ի նախաձեռնությանը՝ Սյունիքի սահմանին տիրող իրավիճակի հարցով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ արդեն ստորագրել են նախաձեռնության տակ: Նշենք, որ Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը հայտնել էր՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հույս ունի այսօր ԱԺ արտահերթ հրավիրել` Սյունիքում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով։

Онлайн-брифинг с участием премьер-министра Никола Пашиняна, вице-премьера Тиграна Авиняна и начальника полиции Армана Саркисяна (3 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2021
Հայաստանն արդեն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ–ին. Ավինյան

«ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Սյունիքում, Գեղարքունիքում ստեղծված իրավիճակի հարցն է լինելու: Ավելի շատ առիթն այն է, որ հավաքվենք, քննարկենք, համապատասխան մարմինների պատասխանատուներին հարցեր տանք: Խորհրդարանը չի կարող անմասն լինել երկրում տեղի ունեցող գործընթացներից»,-ասաց Մարուքյանը: Նա նշեց նաև, որ չի բացառում, որ ԱԺ նիստը փակ լինի, սակայն մինչև նիստ լինելը շատ քայլեր կան՝ դեռ ԱԺ խորհրդի նիստ պետք է լինի, որը պետք է որոշի ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին: Մարուքյանի խոսքով՝ ընթացակարգերն այնպիսին են, որ ընդդիմությունն արտահերթ նիստ հրավիրելու հնարավորություն չունենա առհասարակ: Հարցին, թե ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ «Իմ քայլի» պատգամավորների դիրքորոշմանը ծանո՞թ է՝ Մարուքյանը բացասական պատասխան տվեց:

«Եթե խաղաղ ճանապարհով խնդիրը չլուծվի, ապա կառավարությունը ռազմական դրություն հայտարարելու իրավունք ունի, և այդ դեպքում կչեղարկվեն ընտրությունները: Սակայն կարծում եմ, որ այս պահին հնարավոր է խաղաղ հանգուցալուծում՝ չեմ կարծում ռազմական դրության կարիք կա»,-ասաց Մարուքյանը:

Գուցե հայկական կողմը չի՞ ուզել «իր ունեցած բոլոր փամփուշտները կրակել». Էդմոն Մարուքյան

 Նա հավելեց, թե Սյունիքի սահմանին ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը կլիներ գերեվարել ՀՀ սահմանը հատած 250 ադրբեջանցիներին և նրանց փոխանակել մեր գերիների հետ:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала