00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԽ քարտուղարն ասել է, թե ինչու Հայաստանի սահմանը խախտած ադրբեջանցիները չեն գերեվարվել

© Sputnik / Aram NersesyanСын Армена Бадаляна показывает на азербайджанский пост из села Неркин Хндзореск, Сюник
Сын Армена Бадаляна показывает на азербайджанский пост из села Неркин Хндзореск, Сюник - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2021
Բաժանորդագրվել
Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը որոշել է դիվանագիտական ճանապարհով գնալ՝ թույլ չտալու համար, որ ադրբեջանական սադրանքը տարածաշրջանային ռազմական գործողության վերաճի։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ ՀՀ սահմանը խախտած ադրբեջանցի զինծառայողների գերեվարումն ու հարցի ռազմական ճանապարհով լուծումը տեղային մակարդակում չէր մնալու, այլ շատ ավելի մեծ մասշտաբներ էր ստանալու։ Sputnik Արմենիայի և Civilnet-ի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորներն ինչու չեն գերեվարվել։

Секретарь Совета безопасности Армении Армен Григорян во время интервью агентству Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2021
ՀՀ ԱԽ քարտուղարը խոսել է սահմանային խնդրի լուծման հնարավոր ռազմական սցենարի մասին

ԱԽ քարտուղարը հայտարարեց, որ նախ փորձել են գնահատել իրավիճակը, նոր միայն ձեռնարկել գործողությունները: Նշեց, որ սեղանին դրված են եղել և քննարկվել են հնարավոր տարբեր գործողություններ։ Բայց պետք է հասկանալ, որ խոսքը ոչ թե ինչ-որ լոկալ դեպքի մասին է և վերաբերում է ոչ միայն այդ տարածքներին, այլ «ավելի մեծ իմաստ ունի»։

Այդ մասին է վկայում թեկուզ այն հանգամանքը, որ Սև լճում առաջ շարժվելուց անմիջապես հետո Ադրբեջանը հայտարարեց 15 հազար զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունների մասին։ Մինչ այդ եղել են Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։

Գրիգորյանը շեշտում է՝ դա իրականության հետ կապ չունի և հայկական կողմը չի քննարկել, չի քննարկում և երբեք չի քննարկելու «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

«Այսինքն՝ սա չի եղել մոլորություն, տեղային ինչ-որ գործողություն։ Սա սադրանք է, սադրանք է նաև նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շրջանակում այդ գործընթացը խաթարելու համար։ Հայաստանը կարևորում է այդ պայմանավորվածությունը և համոզված է, որ բոլորս պետք է մնանք այդ պայմանավորվածության շրջանակներում։ Եթե որևէ մի երկիր չի մնում այդ շրջանակներում, ապա այդ երկրի համար դա պետք է հետևանքներ ունենա։ Եթե դա մոլորություն լիներ կամ փոքրիկ, տեղային քայլ լիներ, կարելի էր տեղում ռազմական ճանապարհով լուծել, բայց դա երբեք չէր մնալու տեղային, դա աճելու էր, դառնալու էր տարածաշրջանային ռազմական գործողություն և խաթարեր այն ամբողջ գործընթացները, որ տեղի են ունենում»,- նշեց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ հնարավոր զարգացումները գիտակցելով՝ որոշում է կայացվել գնալ հարցի դիվանագիտական, քաղաքական լուծման ճանապարհով։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն Բաքվին կոչ է արել անհապաղ դուրս բերել իր զորքերը հայկական տարածքից

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցությունները են անցկացվում։

Լրահոս
0