Վրաստանում պարետային ժամը կրճատվեց

© Pixabay / kyrylkoВид на ночной Тбилиси, Грузия
Вид на ночной Тбилиси, Грузия - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2021
Բաժանորդագրվեք
Ավելի վաղ՝ կես տարի, առանց հատուկ թույլտվության արգելվում էր փողոց դուրս գալ ժամը 21.00-ից։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Գիշերային ժամերին տեղաշարժի արգելքը Վրաստանում կգործի ժամը 23-ից մինչև առավոտյան ժամը 5-ը։ Այսպիսի որոշում է ընդունվել COVID-19 դեմ պայքարի համակարգման շտաբի նիստում, տեղեկացնում է Sputnik Գրուզիան։

Туристы на улице Тбилиси - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2021
Վրաստանը նախատեսում է բացել ցամաքային սահմանը. Տուրնավան նախնական ժամկետ է ասել

Ավելի վաղ՝ կես տարի, առանց հատուկ թույլտվության արգելվում էր փողոց դուրս գալ ժամը 21.00-ից։

«Համաճարակային իրավիճակի մանրամասն վերլուծությունից հետո խորհուրդը որոշեց մեղմացնել սահմանափակումները։ Մասնավորապես, այսօրվանից տեղաշարժի սահմանափակումները կգործեն ժամը 23.00-ից մինչև 05.00-ն»,-հայտարարել է Կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գեորգի Գիբրաձեն։

Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ կխստացվեն վերահսկողությունն ու սահմանափակման խախտման պատիժները։

«Դա նշանակում է, որ սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն ուղիղ ժամը 23.00-ին»,-ասել է Գիբրաձեն։

Մինչ այս պարետային ժամի առաջին 30 րոպեն վրաստանյան իրավապահները ներողամտորեն էին վերաբերվում նրանց նկատմամբ, որոնք տուն էին վերադառնում ու սահմանափակվում էին բանավոր նախազգուշացմամբ՝ տուգանելու փոխարեն (ֆիզիկական անձի համար՝ 2 հազար լարի (586.8 դոլար), իրավաբանական անձի համար՝ 10 հազար լարի (2.9 հազար դոլար))։

Ադրբեջանցիների և սվանների բախումների արդյունքում իրավիճակը թեժացել է Վրաստանի Դմանիսիում

Գիբրաձեն տեղեկացրեց նաև, որ բացօթյան ռեստորաններն այս շաբաթվանից կարող են սպասարկել հաճախորդներին հանգստյան օրերին։

Սննդի օբյեկտները Վրաստանում վերսկսել են աշխատանքը այս տարվա մարտի 8-ից։ Սակայն ռեստորաններն ու սրճարանները շաբաթ-կիրակի օրերին չէին աշխատում, իսկ մյուս օրերին փակվում էին պարետային ժամը սկսվելուց առաջ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала