Երեխային հանգստացնելու համար ապտակել է. սրտաբան Կարեն Կուրդովին մեղադրանք է առաջադրվել

© Photo : official site of the President of RA / ՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
4-ամյա երեխան ապտակի հետևանքով դեմքի աջ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդ, քերծվածք, փակ գանգուղեղային վնասվածք է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի- Sputnik. Երևանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի մանկական սրտաբան Կարեն Կուրդովին մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեն` մանրամասներ հայտնելով հարուցված քրգործւի առնչությամբ։

Артур Ванецян выступает перед журналистами на митинге оппозиции (9 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2021
Դասալքության ու Շուշիից «փախչելու» գործով Արթուր Վանեցյանին ՀՀ քննչական կոմիտե են կանչել

Facebook–ի օգտատեր Մանե Ռաֆայելյանը մարտ ամսին գրառում էր արել սոցիալական ցանցում և հայտնել, որ իր 4-ամյա երեխային ծեծի է ենթարկել սրտաբան Կարեն Կուրդովը: Նա նշել էր, որ երեխային տարել է բժշկական կենտրոն՝ էխոսրտագրության հետազոտության: Երեխան վախեցել է ու չի ցանկացել պառկել, ինչի պատճառով մանկական սրտաբան Կարեն Կուրդովը գոռացել է երեխայի վրա, քաշքշել նրան, ապա նաև ծեծել։

«Պարզվել է, որ 4-ամյա փոքրիկին, որն ի ծնե ունեցել է սրտի հետ կապված առողջական խնդիր, մարտի 17-ին ծնողները տարել են «Նորք Մարաշ» ԲԿ՝ բժիշկ-սրտաբանի մոտ հետազոտության: Երեխան անհանգիստ է եղել և չի ենթարկվել բժշկին ու մորը: Բժիշկը, երեխային հանդարտացնելու նպատակով, ապտակել է նրան՝ պատճառելով թեթև վնաս՝ դեմքի աջ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդի, քերծվածքի, փակ գանգուղեղային վնասվածքի ձևով»,–նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։

Բժշկին մեղադրանք է առաջադրվել՝ երեխայի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն` չհեռանալու մասին:

Քաջարանի քաղաքապետը հրավիրվել է Քննչական կոմիտե. նրան նոր մեղադրանք է առաջադրվել

Նախաքննությունն ավարտվել է. քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Լրահոս
0