«Կապիտալիստները և պացիենտները». ինչպես է Հայաստանի ֆիննախն ավելացնելու հարկերը

© Photo : official site of the SRC of RAЦентр обслуживания налогоплательщиков налоговой инспекции "Арабкир"
Центр обслуживания налогоплательщиков налоговой инспекции Арабкир - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2021
Հիմնական գաղափարների թվում են ԱԱՀ-ի տարածումը կրթության և առողջապահության վրա, շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացումը, ինչպես նաև ֆինանսական սպեկուլյացիաների հարկերը:

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Արդեն մեկ տարուց ավելի է՝ հարկային բարեփոխումների վերաբերյալ քննարկումներն առաջ չեն շարժվում։ Նման հարցերը սովորական ժամանակներում էլ առանձնապես հարթ չեն լուծվում, իսկ այսօրվա իրադրության պայմաններում՝ առավել ևս։ Բացի այդ, շուտով ընտրություններ են, իսկ ո՞ր իշխանությունը կհամաձայնի ընտրությունների նախօրեին ընտրողներին ասել` դուք հաշվետվություն եք ներկայացնելու ձեր բոլոր եկամուտների մասին և հայտարարագրեր եք լրացնելու, իսկ ուսման և բուժման համար նաև ԱԱՀ եք վճարելու։

Էսօր չեք տեսնի մի բիզնեսմեն, որն ասի` հարկայինն իրենց «քերում է». Փաշինյան

Նման բան ասելը կնշանակի ավելորդ «նվեր» անել ընդդիմությանը։ Այլ բան է, որ ով էլ իշխանության գա հունիսի 20-ից հետո, եկամուտներն ավելացնելու կարիք լինելու է (թե ինչու՝ բոլորին էլ պարզ է)։ Ինչպե՞ս անել դա արդարացի կերպով և առանց ճնշումների։

Սովորիր և մյուսներին էլ թույլ տուր սովորել

Հայաստանում կրթությունն ու առողջապահությունը ԱԱՀ-ով չեն հարկվում։ Ֆինանսների նախարարության գնահատականներով՝ տարեկան բյուջեն դրա պատճառով մոտ 80 մլրդ դրամ (150 մլն դոլարից մի փոքր ավելի) պակաս գումար է մտնում։ Համեմատության համար նշենք, որ ուռուցքային հիվանդությունների բուժման պետպատվերը մոտ 20 անգամ պակաս է՝ 4,7 մլրդ դրամ։

Пресс-конференция Ара Каряна в мультимедийном пресс-центре Sputnik Армения (11 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2021
Հայաստանի բանկերը պետք է հավելյալ հարկ վճարեն հակաճգնաժամային վարկերի համար. տնտեսագետ

Այսինքն՝ այդ 80 միլիարդով հնարավոր է որակապես բարձրացնել թե՛ քաղցկեղի բուժման, թե՛ հեմոդիալիզի որակն ու տարածվածությունը, ինչպես նաև, եթե կրթության մասին խոսենք, բավականին ավելացնել անվճար տեղերը պետական համալսարաններում կամ (ինչը ոչ պակաս կարևոր է) նոր, ժամանակակից լաբորատորիաներ ստեղծել այնտեղ։

Հարցը միայն այն է, որ ԱԱՀ վճարողը բիզնեսը չէ։ Այն ներառված է ապրանքի գնի մեջ, և այն մենք ենք վճարելու։ «Մենք»-ի թվում և՛ նրանք են, ում եկամուտը միջինից բարձր է, և՛ նրանք, ովքեր կարող են իրենց երեխաներին թանկարժեք վճարովի դպրոցներ ուղարկել և բուժվել ամենաթանկ մասնավոր կլինիկաներում, և՛ նրանք, ովքեր 100 հազար դրամ աշխատավարձ են ստանում և ատամնաբույժի մոտ չեն գնում, որպեսզի երեխաների համար հագուստ գնեն (կամ դեղեր՝ ծնողների համար)։

Պարզ է, որ առաջիններն արտոնությունների կարիք ավելի քիչ ունեն, քան երկրորդները, բայց շատ ավելի մեծ արտոնություններ են ստանում (այն պարզ պատճառով, որ ԱԱՀ-ով չհարկվող ավելի շատ ծառայություններ են սպառում)։

Իհարկե, քաղաքացիների համար ավելի հեշտ կլինի հասկանալ, թե ինչ են իրենց առաջարկում իշխանությունները, եթե նրանց ցույց տան, թե ինչ կստանա հանրությունը (թեկուզ՝ ոչ ամեն մեկն անձամբ, այլ առհասարակ հանրությունը) նոր հարկերի փոխարեն։ Մի բան է՝ պարզապես ասել, որ երկրին հարկեր են պետք, և բոլորովին այլ բան՝ ցույց տալ, թե ինչպես է, պայմանական ասած, «հարուստների դպրոցի» համար ԱԱՀ-ից ֆինանսավորվելու անապահով ուսանողների ուսման վարձը, կամ թե ինչպես է պլաստիկ վիրաբուժության էլիտար կլինիկայից ստացվող ԱԱՀ-ն օգնելու ավելացնել վիրահատությունների թիվը նույն անապահովների համար։ Այս հարցերին պատասխանելու համար Ֆինանսների նախարարությունը քննարկումներ է սկսել ՀՀ կրթության, առողջապահության նախարարությունների և այլ գերատեսչությունների հետ, բայց հստակ առաջարկներ դեռևս չեն մշակվել (թեև փոփոխությունների նախագիծը քննարկվում է արդեն մեկ տարուց ավելի)։ 

Հարկային եկամուտները ռեկորդ են սահմանել. Փաշինյանը բացեց խորամանկության գաղտնիքը

Բացի այդ, պետք է հասկանալ, թե ինչպես այդ ԱԱՀ-ն գանձել միայն հարուստներից։ Այստեղ Ֆինանսների նախարարությունը երկու հնարավորություն է քննարկում։ Առաջինը՝ վերցնել բոլորից և ավելացնել պետպատվերը կարիքավորների համար։ Երկրորդը՝ բոլոր քաղաքացիների համար հարկային հայտարարագրեր մտցնել (ինչպես Արևմուտքում է), որոնցից հնարավոր կլինի հարկային դուրսգրումներ ստանալ առողջապահության և կրթության ծախսերի համար։

Իհարկե, այդպիսի հայտարարագրեր մտցնելը (և տարեկան միլիոնավոր փաստաթղթերի հետևելը) ծայրահեղ բարդ խնդիր է, իսկ ամենակարևորը՝ դա նույնպես խոցելի է ընդդիմության հարձակումների համար («Ուզում են ժողովրդին մինչև վերջին շապիկը թալանել»)։ Համընդհանուր հայտարարգրերի գաղափարը քննարկվել է դեռ 2018-2019թթ․-ին, բայց զարգացում չի ստացել։

Ամեն մի լոլիկը

Գյուղատնտեսությունն ԱԱՀ-ով չի հարկվում նույն պատճառով՝ որպեսզի մրգերն ու բանջարեղենը 20 տոկոսով ավելի թանկ չլինեն։ Ճիշտ է, այստեղ մի բարդություն է առաջանում, որի մասին մենք շատ ենք գրել․ եթե ԱԱՀ-ի շղթայում (արտադրող – մեծածախ առևտրական - վաճառող) որևէ մեկն ԱԱՀ չի վճարում, այդ հարկի մի մասը (դեբետը) ստիպված մյուսներն են վճարում։

Глава КГД Эдвард Ованнисян посетил отделения комитета в Ширакской области (29 июня 2020). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2020
ՊԵԿ նախագահը հայտնեց` որ ոլորտների շնորհիվ է նախատեսվածից ավել հարկ հավաքվել

Բացառություն է կազմում շուկաների միրգ-բանջարեղենը (որտեղ վերավաճառողները կա՛մ շրջանառության հարկ են վճարում, կա՛մ առհասարակ գրանցված ձեռնարկատեր չեն հանդիսանում)։ Բայց, օրինակ, մրգային-բանջարեղենային պահածոների, կաթնամթերքի դեպքում այդ հարցը խիստ արդիական է․ բիզնեսը ֆերմերից գնում է բերքը, իսկ պատրաստի գնի ԱԱՀ-ն ստիպված է լինում ինքը վճարել։

Եվ դա նույնպես մի շարք խնդիրներ է ստեղծում (օրինակ՝ խոշոր խանութները հրաժարվում են վերցնել այդպիսի ապրանքը կամ պահանջում են այն 20 տոկոս ավելի էժան վաճառել)։ Այդ հարցին նույնպես ուզում էին անդրադառնալ 2018-19թթ․-ին (իշխանափոխությունից հետո), բայց առժամանակ հետաձգեցին։

Հասկանալով, որ ֆերմերների համար դժվար է հարկային հաշվառում վարել (իսկ 350-400 հազար ֆերմերային տնտեսությունների շատ դժվար կլինի հետևել), հիմա Ֆինանսների նախարարությունը հետևյալն է առաջարկում` հաշվարկել ԱԱՀ-ի միջինացված տոկոսը, որը «նստած է» գյուղատնտեսական արտադրանքի գնի մեջ։ Չէ՞ որ խաղողի, դեղձի, սմբուկի և այլնի գնագոյացմանը մասնակցում են նաև ԱԱՀ պարունակող ապրանքները (պարարտանյութեր և այլն)։ Այդ ծախսերի չափով վաճառողը կարող է ԱԱՀ-ի հաշվանցում ստանալ վաճառքից: Այսպիսով, ԱԱՀ-ի շղթան գոնե ինչ-որ կերպ կառուցված կլինի, դրանում չեն լինի այն բացթողումները, որոնց մասին խոսեցինք վերևում, և դրանք խնդիրներ չեն ստեղծի բիզնեսի համար։

Ապրիլին հավաքագրվել են ռեկորդային հարկային եկամուտներ. Քերոբյանը տվյալներ է հայտնել

Եվս մեկ կարևոր, նույնպես ԱԱՀ-ի հետ կապված թեմա է շրջանառության հարկը, որը Հայաստանում վճարում են խոշոր ձեռնարկատերերը։ Հաշվառման վարումն այստեղ պարզեցված է, իսկ հարկային բեռը երկու և ավելի անգամ ցածր է, քան սովորական հարկման դեպքում (այսինքն՝ եկամտահարկի դեպքում)։ Արդյունքում` բիզնեսը շահագրգռված է լինում նվազեցնել շրջանառությունը՝ ավելի ցածր հարկի գոտում հայտնվելու համար։

Այդ պատճառով ֆիննախն առաջարկում է ոչ թե հավասարեցնել այդ հարկերը, այլ բարձրացնել շրջանառության հարկը։ Այսինքն՝ եթե այն ավելի պարզ է` թող բիզնեսը վճարի այդ պարզությունից օգտվելու հմար։ Եվ այդ ժամանակ արդեն հակառակը՝ բիզնեսը կձգտի եկամտահարկի գոտի մտնել։ Այս առաջարկն առայժմ քննարկումների սկզբնական փուլում է (այն, բնականաբար, նույնպես կարող է հանդիպել փոքր բիզնեսի դիմադրությանը)։

Հանքերը

Եթե հավատանք ֆինանսական հաշվետվություններին՝ Հայաստանում շատ հանքեր վնասով են աշխատում։ Ահա դրանցից երկուսը։ 

(ուրիշներն էլ կան, այսինքն՝ խոսքը կոնկրետ ընկերությունների մասին չէ, այլ առհասարակ երևույթի)։ Իսկ հաշվի առնելով, որ ռոյալթիի (լեռնահանքային ընկերությունների հիմնական հարկը) հաշվարկի բանաձևը կախված է տարեկան եկամտից, ակնհայտ է, որ հանքերը պաշտոնական եկամուտը բոլոր հնարավոր ձևերով իջեցված ներկայացնելու դրդապատճառ ունեն։

Արժթույթի միջազգային հիմնադրամն (ԱՄՀ) առաջարկում է բարձրացնել հարկային բեռն այդ ոլորտի համար (հիմնադրամն առաջարկում է ամբողջ աշխարհում «կանաչ» հարկման համակարգ սահմանել արտոնյալ պայմաններով՝ էկոլոգիապես մաքուր բիզնեսի համար և ավելացված ծանրաբեռնվածությամբ՝ աղտոտողների համար)։ Բայց առայժմ ՀՀ Ֆիննախը նման հնարավորություններ դիտարկել չի պատրաստվում։

«Կապիտալիստները»

Իսկ ահա ԱՄՀ-ի հետևյալ առաջարկությամբ Ֆինանսների նախարարությունում հետաքրքրվել են։ Տարիներ շարունակ Հայաստանում ոչ մի կերպ չի հարկվել արժեթղթերի կամ արտարժույթի առքուվաճառքը (capital gain)։ Համեմատաբար վերջերս Ֆիննախում սկսեցին քննարկել capital gain-ի հարկման հարցը, այդ թվում՝ ԱՄՀ-ի հետ քննարկումների շրջանակում (հիմնադրամի աշխատանքային խումբը վերջերս առցանց քննարկում անցկացրեց հայ գործընկերների հետ)։

Особняк Сурена Хачатряна - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2020
Ճոխության հարկ. դղյակների տերերը կզրկվեն սիմվոլիկ հարկեր վճարելու հնարավորությունից

Համեմատության համար՝ այս հարկի բարձրացումը Ջո Բայդենի քաղաքականության առանցքային կետերից մեկն է, American Families Plan սոցիալական ծրագրի ֆինասնավորման համար (1,8 տրիլիոն դոլարի չափով)։ Հայաստանի ֆինանսական շուկան ծավալով ամերիկյանի հազարերորդական մասն է, եթե ոչ ավելի քիչ։ Բայց այստեղից էլ կարելի է նոր հարկեր դուրս բերել (մասնավորապես՝ ԱԱՀ), որոնք խիստ անհրաժեշտ են երկրին։

Ավելի շատ հարկեր վերցնել այնտեղ, որտեղ արտոնություններն արդարացված չեն, ավելացնելն ծախսերն այնտեղ, որտեղ դրանց սուր պակաս կա՝ սա է առաջարկվող փոփոխությունների հիմնական տրամաբանությունը։ Ճիշտ է՝ մինչև ընտրությունները դրանք մի կողմ են դրել։ Ափսոս։ Չէ՞ որ քարոզարշավների աղմուկը կլռի, ընտրությունները կանցնեն, իսկ խնդիրները մնում են և լուծումներ են պահանջում։

Ինչու է հարկային նոր գործիք ներդրվում, եթե դրա արդյունքը նվազագույն է կամ չնչին. Թադևոսյան

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն