«Բնության հաշվին հարստանում են». նախարարի պաշտոնակատարն այցելել է «Դիլիջան» ազգային պարկ

© Sputnik / Aram NersesyanДилижанский национальный парк
Дилижанский национальный парк - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ազգային պարկի տնօրենի նոր պաշտոնակատարի առաջ խնդիր է դրվել բարձրացնել տեղամասերում իրականացվող վերահսկողության և պահպանության որակը, բացահայտել բոլոր այն զարտուղի ճանապարհներն ու հանցավոր կապերը, որոնցով անտառներից փայտանյութ է դուրս բերվում։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Մայիսի 18-ին Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել ազգային պարկի տնօրենի նոր պաշտոնակատար Արա Խլոյանին և ընթացիկ աշխատանքային հարցերի շուրջ ընդլայնված խորհրդակցություն անցկացրել։ Տեղեկությունը հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության լրատվական ծառայությունից։

Наталья Андреевна Еприкян и Кахабер Цискаридзе на красной дорожке Comedy Club (15 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2021
Comedy Woman-ի աստղերը եգիպտացորեն են վայելում Դիլիջանում

Նորանշանակ տնօրենին առաջիկա անելիքները ներկայացնելիս՝ նախարարի պաշտոնակատարը մատնանշել է պետական վերահսկողության այն բացերը, որոնց արդյունքում օրինազանց տնտեսվարողները «բնության հաշվին հարստանում են», խոսել է այն հիմնական ուղղություններից, որոնց արդյունքները գոհացուցիչ չեն։

«Պարոն Խլոյանի առաջ խնդիր է դրված բարձրացնել տեղամասերում իրականացվող վերահսկողության և պահպանության որակը, բացահայտել բոլոր այն զարտուղի ճանապարհներն ու հանցավոր կապերը, որոնցով անտառներից փայտանյութ է դուրս բերվում։ Հետպատերազմյան վերականգնման շրջափուլում գտնվող պետությունից գողացողը մեր անձնական թշնամին է»,-նշել է նախարարի պաշտոնակատարը։

Որպես առաջնային լուծում պահանջող խնդիրներ նշվել են նաև՝

  • պարկի ենթակայության բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի կառուցապատումների, ճանապարհամերձ հատվածներում տեղադրված ժամանակավոր տաղավարների արտաքին տեսքի, բնապահպանական, քաղաքաշինական, հողաշինական նորմերի պահպանման նկատմամբ խիստ վերահսկողության սահմանում,
  • Պարզ լիճ բնության հուշարձանի հարակից տարածքների կանոնակարգում և վարձակալության պայմանագրերի վերանայում,
  • Երևան- Թբիլիսի միջպետական մայրուղու հարակից հատվածներում ապօրինի կառուցապատումներին, տեղադրված ժամանակավոր տաղավարների արտաքին տեսքին, բնապահպանական, քաղաքաշինական, հողաշինական նորմերի խստիվ պահպանմում: Կլինեն ապամոնտաժումներ. կիրառվելու է ամենախիստ վարչարարությունը:

Հայաստանում ԱԹՍ-ներ կսարքեն. հայտնի է` երբ և որտեղ կբացվի առաջին լաբորատորիան

Լրահոս
0