Դիլիջանում կրակոցներ են հնչել

© Sputnik / Mikhail Chernyakovsky / Полицейские автомобили в Дилижане
Полицейские автомобили в Дилижане - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկաններն ու քննիչները կրակված պարկուճներ ու արնանման հետքեր են հայտնաբերել դեպքի վայրում։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 19-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Карета скорой помощи на месте ДТП (26 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2021
Երևանում «ZIL»-ը վրաերթի է ենթարկել 14-ամյա հեծանվորդին. նա հիվանդանոցում մահացել է

Ըստ կայքի` ժամը 18:00-ի սահմանում ոստիկանության Դիլիջանի բաժինն ահազանգ է ստացել, որ Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցում կրակոցներ են հնչել:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակի կրակված պարկուճներ և արնանման հետքեր:

Ոստիկանության օպերատիվ և քննչական բաժնի խմբերը պարզում են՝ արդյոք հիվանդանոցներում վնասվածքով քաղաքացի կամ քաղաքացիներ տեղափոխվել են, թե ոչ:

Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Արարատում 3 տարեկան երեխա է խեղդամահ եղել

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ինչպես նաև վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Ողբերգական դեպք Գեղարքունիքում. գետում կնոջ դիակ են հայտնաբերել

 

Լրահոս
0