Հայաստանի որոշ հատվածներում +37 աստիճան կգրանցվի. եղանակի տեսություն

© Sputnik / Aram Nersesyan / Пешеходный переход
Пешеходный переход - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Հայաստանում տեղումները երկու օրով կդադարեն, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Մայիսի 19-ին, 22-ի կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում, 23-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Մայիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 19-21-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ ԱԻՆ–ի հրապարակած աղյուսակի` մայիսի 20-ին Արմավիրում և Վայոց Ձորում օդի ջերմաստիճանը կհասնի +35–ի, իսկ հաջորդ օրը կբարձրանա մինչև +37 աստիճան։

© official site of the MES of RA Եղանակի կանխատեսում
Հայաստանի որոշ հատվածներում +37 աստիճան կգրանցվի. եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2021
Եղանակի կանխատեսում

Երևանում առաջիկա օրերին տեղումների չեն գրանցվի։ Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +29-ից +31–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +15-ից +17։

«Սա հայկական ուտեստ է, Ալիևը սխալվում էր»․ ՀՀ–ում կկայանա տոլմայի հոբելյանական փառատոնը

 

Լրահոս
0