Որքա՞ն է վճարովի «քարոզչական» եթերաժամի մեկ րոպեի գինը Հանրայինում

CC BY-SA 3.0 / harutune / Yerevan from CascadeТелевизионная башня, Ереван
Телевизионная башня, Ереван - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2021
Բաժանորդագրվեք
2018-ի համեմատ, այս տարի մի փոքր ավելի մատչելի գին է առաջարկել Հանրային հեռուստաընկերությունը։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի- Sputnik. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում Հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը սահմանվել է 45 000 ՀՀ դրամ: Տեղեկությունը հայտնում է Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը` ֆեյսբուքյան իր էջում գրառում անելով։

Здание полиции Армении - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2021
Ոստիկանությունը պարզաբանել է, թե ինչու են այցելել «Հայաստան» դաշինքի գրասենյակներ

«Այս գինը անհամեմատ ցածր է Առաջին ալիքի առևտրային գովազդի սակագներից։ Մեկ րոպեի արժեքը զգալիորեն տարբերվում է նաև դաշտում առկա այլ առաջարկներից, որպեսզի թեկնածուները Հանրային հեռուստաընկերության լայն լսարանին իրենց նախընտրական ծրագիրը ներկայացնելու ավելի մատչելի հնարավորություն ունենան»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ 2018-ին վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը սահմանվել էր 48 000 դրամ։

Իսկ Հանրային ռադիոյի համար ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրության նախապատրաստման քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը սահմանվել է 1 800 ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն), տեղեկացնում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կանցկացվեն հունիսի 20-ին։

«Ազատ հայրենիք». Հայաստանի քաղաքական դաշտում նոր դաշինք է ձևավորվել

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала