Ես այդ թուղթը ստորագրելու եմ. Փաշինյանը` Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթի մասին

© Sputnik / Asatur YesayantsИ.о премьер-министра Никол Пашинян на заседании Парламента (10 мая 2021). Еревaн
И.о премьер-министра Никол Пашинян на заседании Парламента (10 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Բաժանորդագրվեք
Փաշինյանի խոսքով`այդ փաստաթղթերը 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի Հանրապետության շահերին։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի -Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել երեկ  համացանցում  Վենետիկում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթուղթը։

«Այն լուծումները, որով մենք մեր միջազգային գործընկերների հետ ձեռք ենք բերել նախնական համաձայնություններ, 100 տոկոսով  համապատասխանում են ՀՀ շահերին, ոչ թե 99.9։ Եվ, այո, եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ես այդ թուղթը ստորագրելու եմ», – հայտարարեց Փաշինյանը։

Սոֆյա Հովսեփյան - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Միքայել Մինասյանն ավելի շատ ինֆորմացիայի է տիրապետում, քան մյուսները. Սոֆյա Հովսեփյան

Ըստ նրա, ինքն այս թուղթը չի հրապարակում, քանի որ կոռեկտ չէ, քանի դեռ այն քննարկման փուլում է։

Ինչ վերաբերում է Մինասյանի հրապարակելու փաստին, Փաշինյանը նախ շեշտեց, որ դրա մի մասը ծածկված էր սևով ու մեկնաբանված, թե ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ։

«Բա եթե այդպես է, ուրեմն, ընդհակառակը` դրա տողերը ոչ թե պետք է ծածկվեն, այլ բացվեն ու ներկայացվեն հանրությանը։ Բա ինչու՞ եք թաքցնում։ Այս գործողությունները այլ կերպ, քան Ադրբեջանի գործակալական ցանցի գործունեություն ես չեմ կարող որակել»,– ասաց նա։

Ըստ Փաշինյանի, պետք է վերլուծել, թե որտեղից են այդ փաստաթղթերը հայտնվում նման մարդկանց մոտ։ Իր համոզմամբ` միակն աղբյուրը Ադրբեջանն է, քանի որ քննարկումները եռակողմ են` Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ երեկ երեկոյան ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

«Ահա փաստաթուղթը, որի մասին գրել էի». Միքայել Մինասյանը լուսանկար է հրապարակել

Նրա խոսքով` Այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала