00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
09:23
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե ՀԱՊԿ–ում սկսեն կրակել, դա կվերածվի տարածաշրջանային մեծ պատերազմի. Փաշինյան

© Photo : Пресс-служба Южного военного округаКоллективные силы ОДКБ выполнили массовую заправку боевой техники во время учений "Эшелон-2020" на полигоне Капустин Яр (19 августа 2020). Астраханская область
Коллективные силы ОДКБ выполнили массовую заправку боевой техники во время учений Эшелон-2020 на полигоне Капустин Яр (19 августа 2020). Астраханская область - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Բաժանորդագրվել
Փաշինյանը չբացառեց նաև, որ Ադրբեջանն այս կերպ փորձում է ազդել նաև ՀՀ ներքաղաքական պրոցեսների, ընտրությունների արդյունքների վրա։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի -Sputnik. Եթե ՀԱՊԿ–ում սկսեն կրակել, դա կվերածվի տարածաշրջանային մեծ պատերազմի։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով, որ ՀԱՊԿ–ը ոչ թե կրակելու, այլ ճգնաժամային իրավիճակներում էսկալացիա թույլ չտալու կազմակերպություն է։  

Премьер-министр Армении Никол Пашинян и сопредседатель ОБСЕ Стефан Висконти (Франция) перед началом встречи с президентом Азербайджана Ильхамом Алиевом (29 марта 2019). Вена - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Իլյուզիաների չտրվենք. Փաշինյանը ներկայացրեց Ղարաբաղի հարցի կարգավորման իր տեսլականը

«Այս առումով շատ կարևոր է հասկանալ, թե որն էր ադրբեջանական կողմի գործողությունների նպատակը։ Տարբերակներից մեկը պատերազմի հրահրումն էր», – ասաց Փաշինյանը` հիշեցնելով, որ Սյունիքում Ադրբեջանն առաջ է եկել ՀՀ տարածքի ամենանեղ հատվածում, և, եթե իրադրությունը դուրս գար վերահսկողությունից, այնտեղ կարող էին անկառավարելի իրադարձություններ զարգանալ, որը հետո շատ մեծ խնդրի առաջ կկանգնեցներ Հայաստանը։

«Այնպես որ, մեր մոտեցումը` հարցը լուծել միջազգային անվտանգային մեխանիզմներով, համարում եմ ճիշտ, և այն, այս պահի դրությամբ, արդարացնում է իրեն։ Բայց քանի դեռ այդ փաստը տեղի չի ունեցել, մենք չենք կարող ասել, որ հասել ենք այդ ճանապարհով մեծ նպատակին»,– ասաց նա։

Փաշինյանը չբացառեց նաև, որ Ադրբեջանն այս կերպ փորձում է ազդել նաև ՀՀ ներքաղաքական պրոցեսների, ընտրությունների արդյունքների վրա և « Հայաստանում գործող գործակալական ցանցին քաղաքական աջակցություն ցուցաբերել»։

Նշենք, որ այսօրվա կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Ադրբեջանի Հանրապետությունը ՀՀ քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ։

Военные посты на армянсо-азербайджанской границе - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Սահմանների ճշգրտումը որքան պետք է Հայաստանին, նույնքան պետք է Ադրբեջանին. Փաշինյան

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։ Այսօր` մայիսի 19–ին, ադրբեջանական կողմը չէր ներկայացել բանակցություններին։

Լրահոս
0