Հսկայական պարգևավճարներից և այլ համեղ արտոնություններից հեշտ չեն հրաժարվում

© Sputnik / Asatur YesayantsРуки участников митинга в поддержку сюникцев (22 апреля 2021). Еревaн
Руки участников митинга в поддержку сюникцев (22 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Եկեք անկեղծ լինենք։ Հիմա, երբ հունիսյան ընտրություններին մնում է ուղիղ մեկ ամիս, կարող ենք փաստել, որ 30 տարվա ընթացքում այդպես էլ չկարողացանք վերջնականապես կողմնորոշվել, թե մեզ ինչ խորհրդարան է պետք, և ինչ սկզբունքներով այն պիտի ձևավորվի։ ​Հիշենք պատմությունը։
Միգուցե գլխավորը ամենևին էլ նախագահական կամ խորհրդարանական համակարգերը չեն, ու բոլորովին այլ գործոններ են դեր խաղում

Անկախության արշալույսին ունեինք խորհրդարանական համակարգ՝ նախագահ դեռ չկար, ընտրակարգն էլ զուտ մեծամասնական էր։ Հետո դարձանք կիսանախագահական, մեծամասնական համակարգն էլ կամաց-կամաց սկսեց իր տեղը զիջել համամասնականին։ Բայց զարմանքով նկատեցինք, որ մեր կիսանախագահականը մի շատ վատ առանձնահատկություն ունի՝ փաստորեն գրեթե բոլոր նախագահական ընտրություններից հետո խժդժություններ էին սկսվում։ Եվ պետական այրերը այս տհաճ իրավիճակը շտկելու ամենապարզունակ ելքը գտան՝ իջեցրին նախագահի դերը անգլիական թագուհու մակարդակին, որպեսզի այդ պաշտոնը այլևս մարդկանց այդքան չգայթակղի։ Եվ կռիվները մեխանիկորեն դադարեցին։

Серж Саргсян и Артур Ванецян во время церемонии подписания меморандума предвыборного блока Честь имеем (16 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
«Պատիվ ունեմ» դաշինքը պահանջում է հրապարակել փաստաթուղթը և հրավիրում հանրահավաքի

​Հայաստանում, կարծես թե, հաղթանակեց պառլամենտական համակարգը։ Բայց անմիջապես էլ պարզվեց, որ մեծամասնականը բոլորովին էլ չի վերացել, ուղղակի նոր անվանում է ստացել՝ ռեյտինգային։ Այս տարի վերջապես մեծամասնականի վերջն էլ տվեցինք, ու մնաց զուտ համամասնականը, այսինքն, կուսակցականը։ Թվում էր, թե այդպիսով վերջապես ավարտեցինք անցումը կիսանախագահականից պառլամենտականի, բայց մի քանի օր առաջ անսպասելիորեն հնչեց. «Չէ՜, լավ կլիներ կրկին վերադառնայինք կիսանախագահական համակարգին»։ Երևի հիշում եք, նման առաջարկ արեց Հայաստանի առաջին նախագահը՝ պատճառաբանելով, թե ի տարբերություն այլ երկրների, մեզ մոտ չկա երկու-երեք խոշոր, կայացած կուսակցություն։ Այսինքն, եթե առաջին նախագահի գլխավորած ուժը հունիսի 20-ին հաղթի, ամենևին չի բացառվում, որ մենք կրկին կվերադառնանք հարազատ կիսանախագահական համակարգին։

​Մեր մյուս ընտրական առանձնահատկությունը։ Մինչև 2018 թվականը ընդհանրապես խորհրդարանական ոչ մի արտահերթ ընտրություն չէինք անցկացրել. բոլորը հերթական էին։ Վերջին տարիներին վրա-վրա արտահերթ ենք անցկացնում։ Իհարկե, արտառոց բան չկա, վերցրեք Իսրայելի օրինակը։ Այս մարտին այնտեղ անցկացվեցին չորրորդ ընտրությունները վերջին երկու տարվա ընթացքում, այսինքն, ամեն տարի՝ միջինը երկու ընտրություն։

Գեղարքունիքում կրակոցներից հետո ադրբեջանցի հրամանատարը ներողություն է խնդրել. ՊՆ

Բայց մեզ մոտ կա մեկ այլ հանգամանք՝ երեք տասնամյակ շարունակ մեր ընդդիմությանը այդպես էլ չհաջողվեց իշխանության գալ խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Մի անգամ՝ 90-ականների վերջերին, պատգամավորները պարզապես մի գիշերում գունափոխվեցին՝ ՀՀՇ էին, դարձան Երկրապահ, հետո էլ շատ սահուն կերպով վերածվեցին Հանրապետականների։ Ոչ էլ այս վերջին արտահերթ ընտրություններում դասական իշխանափոխություն եղավ, որովհետև շռնդալից հաղթանակ տարավ այն ուժը, որի ղեկավարը արդեն կես տարի է, ինչ վարչապետ էր։

​Ուզում եմ ասել, որ եթե հունիսի 20-ին մեր ընդդիմությունը հաղթի, դա կլինի աննախադեպ իրադարձություն նորանկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում։ Ոմանք պնդում են՝ հաղթելու համար ընդդիմությունը պետք է միավորվի։ Այո′, նույնիսկ շատ էական տարաձայնություններ ունեցող ընդդիմադիր ուժերը երբեմն կարողանում են միավորվել։ Միայն մի փաստ հիշեցնեմ։ 2002 թվականին Ժակ Շիրակի հետ միասին նախագահական ընտրությունների երկրորդ փուլ դուրս եկավ ազգայնական Ժան-Մարի Լը Պենը։ Եվ այդ ժամանակ գրեթե բոլոր քաղաքական ուժերը իրենց ընտրողներին կոչ արեցին քվեարկել Շիրակի օգտին, որպեսզի հանկարծ Ֆրանսիայի նախագահ չդառնա ազգայնականը ։ Եվ Ժակ Շիրակը ջախջախիչ հաղթանակ տարավ՝ ստանալով ձայների 82 տոկոսը։

Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է արդյոք նույնը մեզ մոտ։ Խիստ կասկածում եմ երկու պատճառով։ Նախ, մերոնք չեն միավորվում՝ երեք նախագահներին միավորելու վերջին փորձը ձեզ օրինակ։ Եվ ամենակարևորը՝ ախր Լը Պենը երբեք իշխանություն չի եղել, իսկ մեզ մոտ ընդդիմությունը ընտրություններում հաղթելու համար պետք է տապալի այն ուժին, որն արդեն երեք տարի է, ինչ լիուբոլ ճաշակել է իշխանության քաղցրությունը։ Իսկ հսկայական պարգևավճարներից և այլ համեղ արտոնություններից այդքան հեշտ չեն հրաժարվում։

Российские миротворцы сопровождают азербайджанскую автоколонну на дороге Шуши - Кармир Шука - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Արցախում ադրբեջանցիները թիրախային կրակ են արձակել խաղաղ բնակչի ուղղությամբ

​Եվ վերջում երկու փաստ եմ ուզում հիշեցնել։ Երբ մի քանի տարի առաջ մշակվում էր Արցախի նոր սահմանադրությունը, առավելությունը տրվեց սուպերնախագահականին, ինչը հիմնավորվում էր այսպես՝ պատերազմող երկրում պետք է լինի ուժեղ նախագահ՝ շատ լայն լիազորություններով։ Խնդրում եմ անկեղծ ասեք՝ օգնե՞ց դա անցած տարվա պատերազմի ժամանակ։

Եվ երկրորդ. երբ մշակվում էր Հայաստանի նոր սահմանադրությունը, այն ժամանակվա նախագահը չթաքցրեց իր վերապահումները պառլամենտական համակարգի վերաբերյալ, բայց ասաց, որ կընդունի այն, եթե իրեն համոզեն, որ այդ համակարգը լիովին ապահովում է երկրի անվտանգությունը։ Երևի ի վերջո համոզեցին, և մենք անցանք խորհրդարանական համակարգին։ Եվ ի՞նչ։ Արդեն որերորդ օրն է՝ տասնյակ ադրբեջանցիներ դուրս չեն գալիս Հայաստանի տարածքից, իսկ մենք ատամներս սեղմած տեսանյութ ենք դիտում, թե ինչպես են նրանք նվաստացնում մեր զինվորներին։

Միգուցե այնուամենայնիվ հարցը սուպերնախագահական, կիսանախագահական կամ խորհրդարանական համակարգը չէ։ Միգուցե բոլորովին այլ գործոններ են վճռորոշ դեր խաղում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն