Կան Սովետական Ադրբեջանի տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ ԶՈւ հսկողության տակ. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsИ.о премьер-министра Никол Пашинян на заседании Парламента (10 мая 2021). Еревaн
И.о премьер-министра Никол Пашинян на заседании Парламента (10 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիկոլ Փաշինյանը նշում է, որ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցը լուծելը նշանակում է փակել այդ թեման։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Կան Սովետական Ադրբեջանի պատկանած տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ Զինված ուժերի վերահսկողության տակ։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ավելին, դեռևս 1990-ականներից կան մարտական դիրքեր, որոնք գտնվում են ՀՀ տարածքում։ Հիմա, ի վերջո, պետք է հասկանանք` ինչ ենք անում։ Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան նշանակում է` փակել այդ թեման»,-ասաց Փաշինյանը։

И.о премьер-министра Никол Пашинян на заседании Парламента (10 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Ո՞րն է նոր փաստաթղթի ամենակարևոր դրույթը. Փաշինյանը մանրամասներ հայտնեց

Անդրադառնալով նոր ստորագրվելիք փաստաթղթի արդյունքում սահմանազատման աշխատանքների հանձնաժողովի ստեղծմանը` Փաշինյանը նշեց, որ դեռևս 2020-ի նոյեմբերին ՀՀ–ում ստեղծվել է սահմանազատման աշխատանքներով զբաղվող հանձնաժողով։ Փաշինյանը հեգնեց` ԱԳՆ–ում գուցե տեղյակ չեն այդ մասին, սակայն այդ հանձնաժողովն ԱԳ նախարարի տեղակալն է ղեկավարում։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ երեկ երեկոյան ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

Նրա խոսքով` Այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

«Երևի Միշիկի անունը լսելիս ոտքերը թուլանում են». Փաշինյանն ԱԳՆ–ի` անտեղյակ լինելու մասին

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Իսկ այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։

Լրահոս
0