Միքայել Մինասյանն ավելի շատ ինֆորմացիայի է տիրապետում, քան մյուսները. Սոֆյա Հովսեփյան

Բաժանորդագրվեք
Կառավարության մոտ քաղաքացիներ էին հավաքվել, քանի որ Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել Իլհամ Ալիևի հետ։

Երեկ երեկոյան կառավարության մոտ էին հավաքվել մի շարք մտահոգ մարդիկ, որոնք ուզում էին` իրենց բացատրեն` ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքացիները, սակայն, այդպես էլ որևէ հարցի պատասխան չստացան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Նա հայտնեց նաև, որ մի խումբ տղամարդիկ ուզում էին մեկնել Վարդենիս, որպեսզի զինվորներին աջակցեն։ Սակայն պատգամավորն ինքը դեմ էր դրան, քանի որ դա կարող էր խուճապի մատնել տեղի քաղաքացիներին։ Որոշվել էր ժամանակավորապես մի կողմ թողնել այդ գաղափարը։

«Անորոշությունն է մարդկանց մտահոգում։ Սոցցանցերում տեսանյութ հայտնվեց, որը պաշտպանության նախարարությունը նախ հերքեց, իսկ հետո հաստատեց։ Դրանից հետո սկսեցին լուրեր շրջանառվել, որ անհետ կորած զինվորներ էլ կան, չնայած դրանք ընդամենը շշուկներ են»,–ասաց Հովսեփյանը։

Պատգամավորն ասաց, որ իրեն մտահոգում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակած փաստաթուղթը, քանի որ նա, փաստորեն, շատ ավելի ինֆորմացիայի է տիրապետում, քան մյուսները։

Микаел Минасян  - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2021
Միքայել Մինասյանը պնդում է` ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նոր փաստաթուղթ է ձևակերպվել

«Ուզում եմ հասկանալ, թե որտեղից են նման ինֆորմացիաները, եթե Մինասյանը չի համագործակցում կառավարության հետ։ Մարդկանց մոտ մտահոգություն առաջացավ հենց այդ փաստաթղթի հրապարակումից հետո, քանի որ դեռ նախորդ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի փորձն էլ ունենք»,–ասաց Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ երեկ Վատիկանում Միքայել Մինասյանը Telegram–ի իր ալիքում հրապարակել էր այն հայտարարության լուսանկարը, որը, նրա պնդմամբ, պատրաստվում են ստորագրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ըստ Մինասյանի` Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

«Անտինիկոլ». Միքայել Մինասյանը նոր «ազատագրական շարժում» է սկսում

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала