00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է անցնել գործի. Արթուր Վանեցյանը կոչ արեց մի կողմ թողնել տարաձայնությունները

© Sputnik / Aram NersesyanАртур Ванецян на вечере памяти добровольцев АРФД, погибших в карабахской войне (14 апреля 2021). Еревaн
Артур Ванецян на вечере памяти добровольцев АРФД, погибших в карабахской войне (14 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Բաժանորդագրվել
«Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համարը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանի նշած փաստաթուղթն ունի գաղտնի մաս։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակը ղեկավարող, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը համարում է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նշած փաստաթուղթն ունի գաղտնի մաս, որը բնավ ձեռնտու չէ հայկական կողմին։ Այս մասին նա ասաց կառավարության մոտ ընթացող հանրահավաքի ժամանակ։

Ընտ նրա` անհայտ է, թե ինչ փաստաթղթերի հիման վրա պետք է իրականացվի դեմարկացիան ու դելիմիտացիան։ Ավելին` վեց ամիս է խոսվում է անկլավների մասին, լուրեր են պտտվում դրանց հանձնման մտադրության մասին, սակայն անհայտ է, թե ով և ինչպես պետք է վարի բանակցությունները, քանի–որ հասարակությունն այլևս չի վստահում Փաշինյանին։ Նա հավելեց, որ անհասկանալի է, թե ինչպես ԱԳՆ–ն կարող է անտեղյակ լինել փաստաթղթերից, որոնք պատրաստվում է ստորագրել վարչապետի պաշտոնակատարը։

Ադրբեջանի հետ ստորագրվող փաստաթղթի դեմ բողոքի ակցիա անողները երթով շարժվում են ԱԺ - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Բողոքի ակցիայի մասնակիցները երթով գնում են ԱԺ, որտեղ և Փաշինյանն է. տեսանյութ

«Այսօր ներկայացվել է մի փաստաթուղթ, որում առաջին հայացքից խնդրահարույց կետ չկա։ Բայց սեպտեմբերի 27-ից իշխանություններն ամեն օր ստելով ու խաբելով բերեցին մի վիճակի, երբ կորցրել ենք Արցախի 75%, 500-ից ավելի ադրբեջանական զինվորականներ ՀՀ տարածքում են` անարգել մտել են Սյունիք ու Գեղարքունիք։ Եթե մենք գիտակցեինք, թե ինչ է կատարվում երկրում, մենք պետք է բոլորս հավաքվեինք ու վերջ տայինք այս իշխանությանը։ Որովհետև նրա մեկ օր ավելի մնալը ուղիղ սպառնալիք է ազգային անվտանգությանը», - նշեց Վանեցյանը։

Նա նկատեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մեկ ամիս է մնացել, սակայն իշխանությունները մինչ նոր խորհրդարանի ձևավորումը փորձում են արագ–արագ ինչ–որ փաստաթուղթ ստորագրել։  Այս համատեքստում նա նշեց, որ խորհրդարանական ընտրությունները ծուղակ էին, որի մեջ ընկան քաղաքական ուժերը։ Պետք է հասկանալ, որ միայն համախմբելով ու իշխանություններին օր առաջ հեռացնելով հնարավոր է պաշտպանել պետությունն ու պետականությունը։

«Ճառերի, խոսքերի ու հայտարարությունների ժամանակը անցել է։ Պետք է անցնել գործի», - նշեց նա։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ երեկ երեկոյան ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

Նրա խոսքով` Այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

«Երևի Միշիկի անունը լսելիս ոտքերը թուլանում են». Փաշինյանն ԱԳՆ–ի` անտեղյակ լինելու մասին

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Իսկ այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։

Լրահոս
0