00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ուզում են «Հայաստան» դաշինքում աշխատանքս խափանել». Արմեն Գևորգյանին մեղադրանք առաջադրվեց

© Sputnik / Asatur YesayantsАрмен Геворгян на судебном заседании (20 сентября 2019). Еревaн
Армен Геворгян на судебном заседании (20 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Բաժանորդագրվել
ՀՀ նախկին փոխվարչապետը ՀՔԾ էր գնացել, շենքից դուրս գալուց հետո նա լրագրողներին մանրամասներ հայտնեց իր դեմ հարուցված քրգործից։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, որն այժմ «Հայաստան» դաշինքի շտաբի պետն է, կարծում է, որ իր դեմ նոր քրգործ են հարուցել, որպեսզի ինչ–որ խափանման միջոց ընտրեն, որպեսզի խաթարեն իր գործունեությունը դաշինքում։ Գևորգյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում` դուրս գալով ՀՔԾ շենքից։

«Երկու օր առաջ ՀՔԾ ներկայանալու ծանուցագիր եմ ստացել. հարցն այն է, որ դեռևս անցած տարի ապրիլի 16-ին ՀՔԾ-ն քրգործ էր հարուցել և նշվում էր, որ իմ հարազատների, բարեկամների մի շարք գույքեր փաստացի պատկանում են ինձ, այսինքն` «լվացմամբ» եմ զբաղվել։ Սակայն այն ժամանակ մեղադրանք չառաջադրվեց ինձ, քանի որ հասկացել էին`դա աբսուրդի ժանրից է եղել: Դրանից հետո այդ բոլոր գույքերի վրա կալանք էին դրել»,–ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով` իր պաշտպանները դիմել էին դատարան, որպեսզի գույքը հանվի կալանքից, և այս պահի դրությամբ քննիչի համապատասխան որոշմամբ բեկանվել է դատարանի որոշումը։

Адвокат Грант Ананян - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2021
Գագիկ Բեգլարյանին առաջադրված մեղադրանքը վիճարկելու ենք. փաստաբան

Գևորգյանը կարծում է, որ այժմ որոշել են իրեն մեղադրանք առաջադրել, որ հավանաբար այդ գույքերի վրա դրված կալանքը հիմնավորված լինի: Նա նշեց` հրաժարվել է որևէ գործ ունենալ ՀՔԾ-ի հետ։

«Ինձ համար մեղադրանքը հասկանալի չէ այն պարզ պատճառով, որ ես մեղադրանքին չեմ ծանոթացել և չեմ ծանոթանալու: Ինձ չի հետաքրքրում այդ ամենը, դա մակուլատուրա է»,-ասաց նախկին փոխվարչապետը` հավելելով, որ արդեն իսկ ունի խափանման միջոց մեկ այլ քրգործով։

Գևորգյանը նշեց` դատարանում քննվող գործով ինքն ազատության մեջ է ստորագրության դիմաց, այսինքն` չի կարող բացակայել քաղաքից:

Նշենք, որ ՀՔԾ–ն էլ իր հերթին հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը`փողերի լվացումը) 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Пресс-конференция второго президента Армении Роберта Кочаряна для российских журналистов (4 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2021
ՍԴ–ն մերժել է Քոչարյանի գործով գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը

Մասնավորապես, ըստ ՀՔԾ–ի, պաշտոնեական դիրքն օգտագործելով` Գևորգյանը 2004-2018թթ. հանցավոր ճանապարհով ստացել և օրինականացրել է ընդհանուր 4 միլիարդ 921 միլիոն դրամ։ Պարզվել է, որ ինչպես ՀՀ–ում, այնպես էլ Չեխիայում, Արմեն Գևորգյանի հետ փոխկապակցված անձինք հիմնադրել են մի շարք ընկերություններ, որոնց անվամբ գրանցվել են անշարժ գույքեր: Դրանք, սակայն, փաստացի պատկանել են Գևորգյանին։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը, դրա կազմում են «Հայ հեղափոխական դաշնակցություն» և նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները:

Ի դեպ, Արմեն Գևորգյանն այժմ էլ անցնում է մեկ այլ քրգործով` կրկին մեղադրվում է փողերի լվացման մեջ։ Իսկ մինչ այդ նա անցնում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված` սահմանադրական կարգը տապալելու հոդվածով քրգործով։ ՍԴ–ն հակասահմանադրական էր ճանաչել այդ հոդվածը, և այդ գործով անցնողների քրեական հետապնդումը դադարեցվել էր։

Լրահոս
0