«Բայց չէ՞ որ առաջնայինը ազգերի ինքնորոշման իրավունքն է». Սախարովը կդառնար 100 տարեկան

© Sputnik / Andranik GhazaryanПлощадь Сахарова в Ереване
Площадь Сахарова в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2021
Անդրեյ Սախարով. «Բայց չէ՞ որ առաջնայինը ազգերի ինքնորոշման իրավունքն է»

Եկեք անկեղծ լինենք։ Շատ դժվար է չհամաձայնել Հայաստանում Ռուսաստանի նախկին դեպան Անատոլի Դրյուկովի հետ, որը ուղիղ 20 տարի առաջ Երևանի կենտրոնում Անդրեյ Սախարովի հուշարձանի բացման ժամանակ փաստեց. «Ամեն ազգի մեջ կան մարդիկ, որոնք խորհրդանշում են այդ ազգի խիղճը։ Սախարովը նրանցից մեկն է»։

​Հայաստանի մայրաքաղաքում այդ օրը հորդառատ անձրև էր, բայց Սախարովի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար. այնտեղ հավաքվել էր ավելի քան 5 հազար մարդ։ Նրա հուշարձանը առաջինն էր ողջ նախկին Խորհրդային Միության տարածքում։ Ճիշտ է, դեռ 80-ականներին ակադեմիկոսի անվան հրապարակ էր բացվել Վաշինգտոնում, հենց խորհրդային դեսպանատան դիմաց։ Ամերիկացիներն ակնհայտորեն հասկացնում էին Սովետի ղեկավարներին՝ լա′վ, ինչպե՞ս կարելի է հետապնդել այսպիսի մարդուն, որը միշտ պայքարել է ոչ միայն իր, այլև բոլոր այլախոհների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների դեմ։

Председатель НС Арарат Мирзоян во время внеочередного заседания Парламента (3 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2021
ՀՀ դիրքորոշումն անփոփոխ է` աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը. Միրզոյան

​Ահա թե ինչ է պատմում Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր Ֆրենկ ֆոն Հիփելը. «Սախարովը մեծ գիտնական էր, բայց ավելի մեծ մարդ էր։ 1987 թվականին մի քանի գիտնականների հետ միասին ես ներկա եմ եղել Սախարովի և Միխայիլ Գորբաչովի առաջին հանդիպմանը։ Մեզնից յուրաքանչյուրին հնարավորություն էր տրված մեկ հարց տալ Խորհրդային Միության առաջնորդին։ Երբ հերթը հասավ Սախարովին, ակադեմիկոսը հիշեցրեց Գորբաչովին, թե ինչպես է նա զանգահարել Գորկի և տեղեկացրել, որ Սախարովը ազատ է։ Իսկ հետո ասաց. «Միխայիլ Սերգեևիչ, ես ինձ հետ եմ բերել քաղբանտարկյալների ցուցակը, խնդրում եմ ազատ արձակեք բոլորի′ն»։

​Նույնքան հետևողական և սկզբունքային էր Սախարովը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Իմ սերնդակիցները հաստատ կհիշեն, թե ինչպես էր պահում իրեն Գորբաչովը 1988 թվականին, երբ Գերագույն խորհրդի նախագահությունը քննարկում էր Արցախի հարցը։ Սախարովը դա այսպես է նկարագրել. «Նախագահության նիստի հեռարձակումը հեռուստատեությամբ ճնշող տպավորություն թողեց։ Գորբաչովի դիրքորոշումը ակնհայտորեն միակողմանի էր և ադրբեջանամետ։ Նա վարում էր նիստը բռնապետի նման՝ հաճախ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հայերի հանդեպ»,- փաստել է ակադեմիկոսը։ Այնուամենայնիվ, հայերի մեծ մասի նման Սախարովը սկզբում հավատում էր, որ այսպես կոչված՝ Կենտրոնը, կարող է ղարաբաղյան խնդրի արդարացի լուծում գտնել։ Երևի հիշում եք, թե ինչպես էինք մենք ոգևորված վանկարկում. «Լենին, պարտիա, Գորբաչով»։

Աղմկահարույց փաստաթուղթը հավելված չունի՞. «Պատիվ ունեմ»–ի անդամները խոսել են Այվազյանի հետ

Սակայն Սախարովը երևի կարողացավ այնուամենայնիվ ազատվել բոլոր պատրանքներից, երբ կնոջ՝ Ելենա Բոների և ռուսաստանցի մի խումբ մտավորականների հետ գնաց Բաքու։ «Ազատ Արցախ» թերթի խմբագրի տեղակալ Էվիկա Բաբայանը հիշեցնում է Ելենա Բոների պատմածը. «Հանդիպում ունեցանք Ադրբեջանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի հետ: Վեզիրովը երկու ժամ ասես բեմի վրա լիներ, մեզ համար դասախոսություն էր կարդում հայ-ադրբեջանական բարեկամության մասին: Պատմեցինք` որն է այցի նպատակը: Չնկատեց, շարունակեց կրկնել. «Մենք եղբայրական ազգեր ենք»։ Ես էլ ասացի, որ եղբայրները, պատահում է, իրար հետ կռվում են, բայց դժբախտության պահին մոռանում են անցյալը: Հենց երկրաշարժը նման մի դժբախտություն է: Դուք նեղացել եք, որ աշխարհը չի տեսնում ձեր բարյացակամությունը: Ղարաբաղը հիմա տվեք հայերին և ողջ աշխարհը ծնկաչոք ձեզ երախտագիտություն կհայտնի: Ու դարեդար երգեր կհյուսվեն: Միայն նրա դեմքը տեսնեիք, երբ նա կտրուկ պատասխանեց. «Հողը չեն նվիրում: Հողը նվաճում են: Արյա′մբ»։ Ու դեռ ախորժանքով էլ կրկնեց. «Արյա՜մբ»։ Այսպես ավարտվեց Բաքվի իշխանության հետ մեր զրույցը: Վեզիրովն արյուն խոստացավ: Ու այն թափվե՜ց», - փաստել է Ելենա Բոները։

Ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չի հանել օրակարգից. Արա Այվազյան

Անդրեյ Սախարովը, որն այսօր՝ մայիսի 21-ին, կդառնար ուղիղ 100 տարեկան, մահից մի քանի շաբաթ առաջ հարցազրույց է տվել «Լը Մոնդ» ֆրանսիական պարբերականին ու արտահայտել նույն միտքը, որը մենք՝ հայերս, կրկնում ենք արդեն երեք տասնամյակ շարունակ՝ խնդիրը կարող է լուծվել միայն ու միայն ազգային ինքնորոշման սկզբունքի հիման վրա։ Ահա նրա խոսքը. «Ղարաբաղի հիմնախնդիրը ծագեց այն ժամանակ, երբ ցինիկ գործարքի հետևանքով մարզը բռնակցվեց Ադրբեջանին։ Ասում են, թե Հայաստանի հետ վերամիավորումը հակասում է Սահմանադրությանը։ Բայց չէ՞ որ սահմանադրական այդ սկզբունքը երկրորդական է ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ»։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն