00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակաթուրքական էմբարգո. Հայաստանը շահո՞ւմ է, թե՞ կորցնում

© Sputnik / Asatur YesayantsСделано в Турции
Сделано в Турции - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2021
Բաժանորդագրվել

Իշխանությունները պետք է հասկացնեն բիզնեսին, որ էմբարգոն կտևի առնվազն 3-4 տարի։ Այդ դեպքում բիզնեսը կսկսի ավելի վստահորեն ներդրումներ անել տեղական արտադրության մեջ։ Թուրքական հումքից (օրինակ՝ բամբակից) հրաժարվելն առայժմ իրատեսական չէ։ Անգամ պատրաստի ապրանքներից հրաժարվելը ժամանակ և ջանքեր կպահանջի։

2021թ․-ի առաջին եռամսյակի տվյալներով՝ Հայաստանում աճել է մի շարք ապրանքների արտադրության ծավալը, որոնք նախկինում ներմուծվում էին Թուրքիայից։ Բայց որպեսզի Թուրքիայի ներկրման արգելանքն իսկապես օգնի Հայաստանի տնտեսությանը, պետք է այն երաշխավորված պահել առնվազն 3-4 տարի, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Export Armenia փորձագիտական համայնքի հիմնադիր Էմիլ Ստեփանյանը։

Որքանո՞վ է էմբարգոն ազդում թուրքական ապրանքների վրա

Արգելանքն ուժի մեջ է մտել 2021թ․-ի հունվարի 1-ից, 6 ամիս ժամկետով։ Այդքան փոքր ժամկետը բացատրվում է ԵԱՏՄ-ի կանոններով, ըստ որոնց՝ անդամ երկրներից մեկը, առանց մյուսների հետ համաձայնեցնելու, չի կարող երրորդ երկրներից ներկրումն արգելել 6 ամսից առավել ժամկետով։ Եթե ավելի ճշգրիտ նշենք՝ այդ մասին նշված է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 7-րդ հավելվածի 54-րդ կետում։

Этикетка на турецкой одежде - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2021
Թուրքական ապրանքները շարունակում են հայկական շուկա մտնել ապօրինի սխեմաներով

Բայց ոչ ամեն բիզնես կցանկանա ներդրում կատարել տեղական արտադրության մեջ, եթե ավելի երկար ժամկետների երաշխիք չունի։ Ուստի, եթե իշխանություններն ուզում են էմբարգոն պահել 3-4 տարի, նրանք անպայման պետք է ինչ-որ կերպ այդ միտքը հասցնեն բիզնես-հանրությանը։ Այդ դեպքում բիզնեսն ավելի համարձակորեն ներդրում կկատարի ներկրմանը փոխարինող արտադրություններում, և կարելի է հույս ունենալ, որ երեք տարվա ընթացքում Հայաստանը կազատվի Թուրքիայից պատրաստի արտադրանք ներկրելու կախվածությունից, կարծում է Ստեփանյանը։

Սակայն հազիվ թե ներդրողները շտապեն ներդրում անել տեղական արտադրության մեձ, երբ իշխանությունները մշտապես բարձրաձայնում են վեցամսյա ժամկետի մասին։ Մյուս կողմից՝ թուրքական ապրանք ներկրողները չեն շտապում վերակողմնորոշվել դեպի երրորդ երկրներ, առավել ևս, որ 2020թ․-ի վերջին նրանցից շատերը խոշոր խմբաքանակներ են գնել, որպեսզի հնարավորինս երկար դիմանան։

Թուրքական ապրանքների մուտքը հայկական շուկա վերջնականապես փակելու համար իշխանությունները հայտարարեցին, որ ուզում են արգելել թուրքական ապրանքների ոչ միայն ներմուծումը, այլև վաճառքը։ Բայց այստեղ էլ դեռ հստակություն չկա. հայտարարությունն արվել է մեկ ամիս առաջ, բայց արդյո՞ք գործնական քայլեր կլինեն՝ պարզ չէ։

Եթե խոսենք այլ երկրներից ներկրմամբ փոխարինելու մասին, ապա նմանատիպ ապրանքներ նախատեսվում էր ներմուծել ԵԱՏՄ երկրներից, Իրանից, Չինաստանից, Սիրիայից, Վիետնամից։ Ճիշտ է, 2021 թ․-ի առաջին եռամսյակի արդյունքներով այդ երկրները դեռ չեն շտապում զբաղեցնել Թուրքիայի տեղը։ Աճել է միայն Իրանից ներմուծումը, այդ էլ ստուգել է պետք. գուցե «իրանական» ներմուծման մի մասը նույն թուրքական ապրանքներն են…

Կառավարությունը մտադիր է արգելել նաև թուրքական ապրանքների վաճառքը. Վահան Քերոբյան

Ստեփանյանի խոսքով, թուրքական ապրանքները հայկական շուկայում իսկապես նվազել են, սակայն դրանց պահանջարկը դեռևս բավականին բարձր է, ուստի բիզնեսը սողանցքներ է գտնում ներմուծման համար: Դժվար է արգելքով լիովին դադարեցնել հոսքը։ Բացի այդ, և դա կարևոր դետալ է, արգելված են ոչ թե թուրքական բրենդները, այլ Թուրքիայի տարածքում արտադրված ապրանքները։ Իսկ քանի որ թուրքական բրենդներ շատ երկրներում են արտադրվում, ապա շատ ներկրողներ պարզապես սկսել են նույն բրենդները ներմուծել այլ երկրներից։

Այսպես թե այնպես, արգելքը մեծ ռիսկեր է ստեղծում ներկրողների համար․ ավելի դժվար է տեղ հասցնել ապրանքը, ավելի շատ միջնորդներ են հայտնվում։ Այդ բոլոր խնդիրների և ծախսերի պատճառով ապրանքները պակաս գրավիչ են դառնում։ Ուստի ժամանակի ընթացքում դրանք կարող են «իրենց մահով մեռնել», կամ, ծայրահեղ դեպքում, փաստացի կկորցնեն իրենց ազդեցությունը հայկական շուկայում։

Իրականության զգացողությունը չկորցնելու համար պետք է հասկանալ, որ այդ արգելքով մենք ավելի շատ մեզ կվնասենք, քան Թուրքիային․ Ստեփանյանը համաձայն է սրա հետ։

Использование солнечной энергии в армянских селах Торос и Басен - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2021
Թուրքական լոլիկի փոխարեն՝ իրանական․ գյուղացիներն օգնություն են խնդրում իշխանությունից

«Ամեն ինչ ճիշտ է։ Բավական է թվերին նայել․ Թուրքիայից արտահանումը կազմում է տարեկան մոտ 170 մլրդ դոլար, որից Հայաստան՝ մոտ 250 մլն դոլար, կամ ընդամենը 0,15%-ը։ Ընդհակառակը, որպեսզի, ինչպես Դուք ասացիք, չկորցնենք իրականության զգացողությունը, պետք է նշել, որ առայժմ անցումային շրջանի բարդ իրավիճակում հենց Հայաստանն է։ Հայաստանի ընդհանուր ներկրման մեջ Թուրքիայից ներկրումը մոտ 5 տոկոս է կազմում։ Դա ընդհանուր առմամբ էլ քիչ չէ, բայց ապրանքների առանձին խմբերի դեպքում թուրքական ապրանքներից կախվածությունը 5 տոկոսից շատ ավելի բարձր է։ Օրինակ՝ էմբարգոյից առաջ Հայաստանում հագուստի և կոշիկի մոտ 50 տոկոսը Թուրքիայից էր»,-ընդգծեց նա։

Դրա պատճառները շատ են. պետք է խոստովանել, որ թուրքական ապրանքները գնի և որակի գերազանց հարաբերակցություն ունեն, իսկ ամենևին էլ ոչ յուրաքանչյուր հայ սպառող կարող է իրեն եվրոպական որակ թույլ տալ՝ բարձր գնով։ Թուրքական ապրանքները հարմար են նաև հայ ներկրողների համար՝ կարճ հեռավորություն, արագ առաքում, կարելի է ներմուծել փոքր խմբաքանակներով, իսկ վճարել նաև ապառիկ:

«Այդ պատառով առաջին մեկ-երկու տարին կարող է շատ բարդ լինել։ Բայց վերջիվերջո, հուսով եմ, Հայաստանը դուրս կգա այդ ներկրումային կախվածությունից և կամրապնդի հայրենական արտադրողների դիրքերը։ Ասում եմ «հույս ունեմ», ոչ թե «համոզված եմ», քանի որ այդ ճանապարհը բարդ է լինելու․ շատ բան կախված է լինելու ոչ միայն բիզնեսից, այլև պետության քաղաքականությունից։ Եթե պետությունն ու բիզնեսը չկարողանան արդյունավետ օգտագործել արգելանքի 3-4 տարին, ապա դրանից հետո հետո թուրքական ներկրումը պարզապես կքշի-կտանի բոլոր այն հայկական ձեռնարկությունները, որոնք ուժ հավաքած չեն լինի»,-նշեց մեր զրուցակիցը։

«Եթե մերը չի ծախվում, դրսից ինչո՞ւ են բերում». գյուղացիները թևաթափ են` կանաչեղենը թափել են

Այստեղ, ի դեպ, նա չբացառեց Թուրքիայի կողմից նպատակաուղղված դիվերսիան, որը հայ ներկրողներին կառաջարկի հատուկ իջեցված, դեմպինգային գներով արտադրանք՝ հենց Հայաստանի դեռ չամրապնդված տեղական արդյունաբերությունը սնանկացնելու նպատակով։

Այսինքն բացառված չէ այն սցենարը, որի դեպքում արգելքի ժամկետի ապաշնորհ օգտագործման դեպքում թուրքական էմբարգոն կարող է ի վերջո միայն վնասել մեզ։

Հենց մեծ ռիսկերի պատճառով է Ստեփանյանը վաղաժամ համարում թուրքական հումքի, նյութերի և սարքավորումների ներկրման արգելքի մասին խոսակցությունները։ Բիզնեսն ինքը կարող է հրաժարվել թուրքական հումքից։ Բայց պետական մակարդակով արգելելը դեռ շատ վաղ է։ Մենք դեռ պետք է մարսենք պատրաստի արտադրանքի արգելանքը, նոր միայն հնարավոր կլինի մտածել լիակատար արգելքի մասին։ Իսկ առայժմ նման առաջարկը վաղաժամ է և բավականին վտանգավոր։

Լրահոս
0