ՌԴ-ն Հայաստանի գլխավոր դաշնակիցն է. Ծառուկյանը հանդիպումներ է ունեցել Պետդումայում

© Photo : Facebook / Բարգավաճ Հայաստան ԿուսակցությունДелегация партии "Процветающая Армения" во главе с председателем Гагиком Царукяном встретилась с заместителем председателя Госдумы РФ Петром Толстым, руководителем фракции "Единая Россия" Сергеем Неверовым и заместителем председателя Комитета ГД РФ по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Казбеком Тайсаевым (21 мая 2021). Москвa
Делегация партии Процветающая Армения во главе с председателем Гагиком Царукяном встретилась с заместителем председателя Госдумы РФ Петром Толстым, руководителем фракции Единая Россия Сергеем Неверовым и заместителем председателя Комитета ГД РФ по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Казбеком Тайсаевым (21 мая 2021). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԲՀԿ առաջնորդն առանձնացրել է հատկապես անվտանգային մարտահրավերները, որտեղ առանցքային է որակել Ռուսաստանի դերակատարությունը։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Հայ-ռուսական բազմակողմ համագործակցությունն ու դաշնակցային հարաբերությունների զարգացումը չունի որևէ այլընտրանք: Նման կարծիք է հայտնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը` ՌԴ Պետական Դումայում հանդիպման ժամանակ։

Гагик Царукян выходит из зала суда, где проходило слушание по его делу (25 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2021
Ծառուկյանի գործը փակված չէ, այն դեռ երկար է քննվելու. դատախազ

Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ Պետական Դումայում հանդիպում է ունեցել Պետական Դումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյի, Պետական Դումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովի և ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կազբեկ Տայսաևի հետ:

«ՌԴ-ն Հայաստանի գլխավոր դաշնակիցն է քաղաքական, տնտեսական ու անվտանգային հարցերում»,-նշել է Ծառուկյանը:

Նա առանձնացրել է հատկապես անվտանգային մարտահրավերները, որտեղ առանցքային է որակել Ռուսաստանի դերակատարությունն անվտանգային միջավայրի բարելավման գործում:

Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև տարբեր միջազգային խորհրդարանական հարթակներում հայ և ռուս խորհրդարանականների գործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի անհրաժեշտության վերաբերյալ հարցին:

Ծառուկյանն ուզում է մարդկանց մատից փուշ հանել. ինչ է առաջարկում նա

Հիշեցնենք, որ օրերս` մայիսի 17-ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Լրահոս
0