Վրաերթ Երևանի «Մեգամոլ» սուպերմարկետի մոտ. ավտոմեքենան հարվածել է 2 տղամարդու. տեսանյութ

© Sputnik / Aram NersesyanДТП в районе Нор Норк (21 мая 2021). Ереван
ДТП в районе Нор Норк (21 мая 2021). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան հարվածել է փողոցի անթույլատրելի մասով անցնող, մոտ 50-60 տարեկան 2 տղամարդու։ 

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Երևանի Նոր Նորքի զանգվածում՝ Գայի պողոտայի վրա, «Մեգամոլ Արմենիա» սուպերմարկետի մոտ. ավտոմեքենան հարվածել է 2 տղամարդու։

© Sputnik / Aram Nersesyan / ДТП в спальном районе Еревана
Վրաերթ Երևանի «Մեգամոլ» սուպերմարկետի մոտ. ավտոմեքենան հարվածել է 2 տղամարդու. տեսանյութ - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2021
ДТП в спальном районе Еревана

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը՝ «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան հարվածել է փողոցի անթույլատրելի մասով անցնող, մոտ 50-60 տարեկան 2 տղամարդու։ 

Ականատեսների վկայությամբ՝ նրանք անսթափ վիճակում են եղել։ 

© Sputnik / Aram NersesyanՎթարի վայրում
Վրաերթ Երևանի «Մեգամոլ» սուպերմարկետի մոտ. ավտոմեքենան հարվածել է 2 տղամարդու. տեսանյութ - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2021
Վթարի վայրում

Մեքենայի վարորդը՝ մոտ 30 տարեկան մի երիտասարդ, դեպքի վայրից փախուստի չի դիմել ու փորձել է օգնել տուժածներին։

Վրաերթի ենթարկվածներից մեկի վիճակը ծանր է, մյուսը կարողացել է հարցերի պատասխանել։ Դեպքի վայրում են շտապօգնության ծառայության ու ոստիկանության աշխատակիցները։

Լրահոս
0