Պատերազմի օրերին Արցախ եկած ռուսաստանցի հայազգի մարզիկը հերթական հաղթանակն է տոնել

© Photo : Из личного архива Э.ВарданянаЭдуард Вартанян
Эдуард Вартанян - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2021
44-օրյա պատերազմի օրերին Էդուարդ Վարդանյանն Արցախում էր՝ տեղի բնակչության մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Խառը մենամարտերում Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարզիկ Էդուարդ Վարդանյանը իր կարիերայի 22-րդ հաղթանակն է տոնել: Մենամարտի տեսանյութը տեղադրվել է Open Fighting Championship-ի Instagram-ի էջում:
Վարդանյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Բրազիլիայի ներկայացուցիչ Միշել Սիլվային (30:27, 29:28, 29:28)։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от OPEN FIGHTING CHAMPIONSHIP (@open_fc_mma)

Վարդանյանի և Սիլվայի հանդիպումը ռինգում Open FC 4 մրցաշարի շրջանակներում կայացած մարզական երեկոյի գլխավոր մենամարտն էր։

44-օրյա պատերազմի ժամանակ Էդուարդ Վարդանյանն Արցախում էր ՝ բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։

Էդուարդ Վարդանյանը խառը մենամարտերի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ է (MMA):

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վարդանյանն ու Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը պատրաստվում են ըմբշամարտի դպրոց բացել Արցախում։

«Մեծ սաղավարտի» ամենաերիտասարդ հաղթողը. Ալեքսիս Օհանյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала