Պրոցեսներ են ընթացել առանց մեր իմացության. Մարուքյանը՝ ստորագրվելիք փաստաթղթի մասին

© Sputnik / Andranik GhazaryanВыступление Эдмона Марукяна во время заседания партии "Просвещенная Армения" (23 мая 2021). Еревaн
Выступление Эдмона Марукяна во время заседания партии Просвещенная Армения (23 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2021
ԼՀԿ առաջնորդը չի բացառում, որ եթե ստեղծված իրավիճակը խորանա, արտահերթ ընտրություններ այդպես էլ տեղի չունենան։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Մեր երկրում պրոցեսներ են ընթացել՝ առանց մեր իմացության, «Լուսավոր Հայաստան» կուսակցության երրորդ համագումարում հայտարարեց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք նոր փաստաթղթին։

Выступление Геворга Горгисяна во время заседания партии Просвещенная Армения (23 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2021
«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է Սյունիքում ռուսական զորամիավորում ստեղծել

Նա հիշեցրեց, որ փաստաթղթի մասին հայտնի դառնալուց հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ հրավիրվեց։ Խմբակցությունն առաջարկեց ընդունել հայտարարություն, ըստ որի Սահմանադրության և միջազգային պայմանագրերի մասին օրենքի համաձայն` քաղաքական, ռազմական, ինչպես նաև մարդու իրավունքներին առնչվող որևէ փաստաթուղթ ստորագրվելու պարագայում այն պետք է վավերացվի խորհրդարանում։ Սակայն հայտարարությունը խորհրդարանը տապալեց։

Նրա խոսքով՝ այն տեղեկությունները, որոնք ստացվեցին ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ, ավելի մտահոգիչ դարձան։

«Ես երբևէ չեմ հիշում, որ Ադրբեջանի ղեկավարը կամ որևէ պաշտոնատար անձ ասի, որ Ադրբեջանի Հանրապետությունում կան Սովետական Հայաստանի տարածքներ, որոնք իրենք վերահսկում են։ Իսկ մենք նման բան լսում ենք մեր ղեկավարությունից»,- հիշեցրեց Մարուքյանը։

Մանրամասնում է՝ եթե ամեն օր ադրբեջանական ներկայությունը ՀՀ սուվերեն տարածքում ավելանա, ապա էլ ինչ ընտրությունների մասին կարող է խոսքը լինել։

Պնդումը, թե «Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա», ճիշտ չէ. ՊՆ-ն հերքում է

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանային հատվածներում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները, սակայն շարունակում են մնաք ՀՀ տարածքում։

Նշենք նաև, որ օրեր առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հաստատեց, որ պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել Ադրբեջանի հետ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала