Հայաստանում է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարը

© AFP 2023 / ATTA KENAREМинистр транспорта Ирана Мохаммад Эслами
Министр транспорта Ирана Мохаммад Эслами - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոհամադ Էսլամիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, արարողակարգային և այլ միջոցառումների համար ՀՀ բյուջեից հատկացվել է 808 հազար դրամ։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik․ Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Մոհամադ Էսլամին այցով գտնվում է Հայաստանում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից։

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հանդիպումը ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2021
Արա Այվազյանն ընդունել է Իրանի դեսպանին. խոսել են ադրբեջանցիների ներթափանցման մասին

Նշվում է, որ Էսլամին Հայաստանում կլինի մայիսի 23-25-ը։

Ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարը հանդիպումներ կունենա Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի և փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ: Կքննարկվի Հյուսիս-Հարավ ավտոմայրուղուն, երկաթուղային և այլ ներդրումային նախագծերին իրանական ընկերությունների մասնակցությանը վերաբերող հարցեր:

Նշվում է, որ Մոհամադ Էսլամիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, արարողակարգային և այլ միջոցառումների համար ՀՀ բյուջեից հատկացվել է 808 հազար դրամ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մոտ օրերս Հայաստան կայցելի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Իրանը հերքում է իր տարածքում 160 հայ զինվորների վերաբերյալ լուրը

Լրահոս
0