Մեղրիի համայնքապետը կմնա ազատության մեջ. դատարանը մերժեց դատախազի բողոքը

© Sputnik / Arsen HaytyanГлава общины Мегри Мхитар Закарян
Глава общины Мегри Мхитар Закарян - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերաքննիչն ուժի մեջ է թողել Մխիթար Զաքարյանի կալանավորումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Մեղրի համայնքապետ Մխիթար Զաքարյանը կմնա ազատության մեջ. դատարանը մերժել է դատախազի բողոքը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

Депутаты от фракции Мой Шаг Сисак Габриелян и Арен Мкртчян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2021
Մեղրիի համայնքապետի բիզնեսը կփակեն. «Իմ քայլի» պատգամավորները նոր օրինագիծ են ներկայացրել

«Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, մերժեց դատախազի բողոքը և ուժի մեջ թողեց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի կալանավորումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը»,–գրել է նա։

Հիշեցնենք` ապրիլի 21–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել ընդհանրապես չէր հաջողվել, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որպեսզի երկրի ղեկավարը չկարողանա մտնել այնտեղ։

Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում հայտարարել էր, որ ակնկալում է իրավապահ մարմինների հստակ ու շատ կոշտ արձագանքը։

Ապրիլի 22-ին հայտնի դարձավ, որ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին ոստիկանները բերման են ենթարկել Երևան։ Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։

«Կստուգվի, ընթացք կտրվի»․ ՀՔԾ պետը՝ Մենուա Հովսեփյանի հանդեպ բռնության մասին

Լրահոս
0