Ադրբեջանցիները կրակել են հայ դիրքապահների ուղղությամբ. ՊՆ

© Sputnik / Asatur YesayantsЗдание Министерство обороны Армении
Здание Министерство обороны Армении - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզում է Վերին Շորժայի սահմանային հատվածում գրանցված միջադեպի հանգամանքները։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Մայիսի 25-ին` ժամը 14։20-ի սահմաններում, հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Մասնավորապես հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել»,– նշված է հաղորդագրության մեջ։

Միջադեպի մանրամասները ճշտվում են։

Վերին Շորժայրում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է զոհվել

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Լրահոս
0