Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Սահմանազատման բանակցությունների բացակայության դեպքում պատերազմի վտանգը կմեծանա

© Sputnik / Asatur YesayantsЕрванд Бозоян
Ерванд Бозоян - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման պայմանագրի շուրջ ընթացող քննարկումներին։

 

«Սահմանազատման բանակցությունների բացակայության դեպքում պատերազմի վտանգը կմեծանա». Բոզոյան

Երվանդ Բոզոյանի դիտարկմամբ` պատերազմի ավարտից հետո սահմանների ճշգրտման խնդիրը դարձել է ակտուալ, որովհետև եթե նման գործընթաց չսկսվի, ապա ոչ մի երաշխիք չի լինի, որ պատերազմական գործողությունները չեն շարունակվի արդեն ամբողջ պետական սահմանի երկայնքով։ Ըստ նրա` դելիմիտացիայի ու դեմարկացիայի խնդիրները բավականին բարդ են և դժվար լուծելի, դրանց քննարկումները երբեմն շարունակվում են տասնյակ տարիներ։ 

«Կարևորը գործընթաց սկսելն է։ Հասկանալի է` ոչ ոք չի մտածում, որ մեկ օրում, շաբաթում, ամսում կամ մեկ տարում հնարավոր է սահմանները ճշգրտել, բայցևայնպես, այդ առթիվ պետք է բանակցել, հակառակ դեպքում պատերազմի բռնկման վտանգը կրելու է պերմանենտ բնույթ։ Երբ հայտարարում ենք, որ թշնամու զորքերը մտել են մեր տարածք, ուրեմն մեր պատկերացմամբ ունենք, չէ՞, որոշակի սահմաններ, որոնց անվտանգությունն ապահովելու համար պետք է սկսենք սահմանազատման բանակցություններ»,– նշեց քաղաքագետը։ 

Բոզոյանն ընգծեց հարցի հոգեբանական կողմը, որովհետև մարդիկ տարիներ շարունակ ապրել են իրենց բնակավայրերում, որոնք այժմ դարձել են սահմանամերձ, ինչը պատերազմից հետո առաջացած օբյեկտիվ և անխուսափելի իրականությունն է։

Военная кепка - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Հայաստանի զորամասերից մեկում 20 տարեկան զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ

Ըստ նրա` պետք է տալ երկու հարցի պատասխան. նախ` ինչպես ստացվեց, որ հայտնվեցինք այս վիճակում, և երկրորդ` փաստն ընդունելուց հետո չանենք այնպիսի քայլեր, որոնց պատճառով մեր վիճակն ավելի կծանրանա։   

Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

Նրա խոսքով` Այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

ՀՀ տարածքային ամբողջականությունը ՄԱԿ–ի կողմից ճանաչվել է դեռ 1992–ին. Մելոյան

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Իսկ մայիսի 20-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։

Լրահոս
0